ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-վրացական մշակութային հարաբերությունները՝ որակական նոր փուլում

Հունիսի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն, որի հիմքում երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է:

Դիմելով Էլիսո Բոլկվաձեին որպես Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի՝ նախարարն անդրադարձել է մշակութային արժեքների՝ հուշարձանների պահպանման հրատապությանը՝ արժևորելով դրանց համամարդկային նշանակությունը:

«Մեզ համար առաջնային է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կանխումը: Դրանք հայկական լինելուց բացի՝ նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում, դրանց պահպանումն օրհասական խնդիր է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առկա ծրագրերին, առաջիկա նախագծերին, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:

Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման և համատեղ իրականացվելիք ծրագրերի քննարկման համար: Նա ընդգծել է, որ մշտապես պատրաստակամ է եղել աջակցելու Վրաստանում հայ երիտասարդների մշակութային կյանքի առաջխաղացմանը հատկապես միջազգային հարթակներում:

Էլիսո Բոլկվաձեն հետաքրքրվել է ՀՀ-ում միջգերատեսչական, օրենսդրական կարգավորումների ընթացքի մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Վահրամ Դումանյանը փաստել է, որ ՀՀ կրթական ոլորտն այժմ գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում ու շահագրգիռ այլ կառույցներում ընթանում են կառուցողական քննարկումներ՝ շոշափելի արդյունքներով:

Ըստ Էլիսո Բոլկվաձեի՝ իրենք ևս կրթական բարեփոխումների նոր շրջանում են և որպես առաջնահերթություն՝ շատ են կարևորում կրթական ոլորտում արվեստի ուսուցման ներդրումը՝ մշակույթի զարգացման հեռանկարով:

Կողմերը նախանշել են մի քանի կարևոր միջոցառումներ, որոնք կամրապնդեն և նոր որակի կհասցնեն հայ-վրացական մշակութային հարաբերությունները: Կարևորվել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ՝ միջոցառումների, հայ և վրացի երիտասարդ կատարողների համերգների անցկացումը:

Էլիսո Բոլկվաձեի իրազեկմամբ՝ հաջորդ տարի նախատեսվում է Բաթումիում մեկ օր նվիրել Հայաստանին և ներկայացնել Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես: Նա հույս է հայտնել, որ հայաստանյան կողմը նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ներկա կլինի միջոցառմանը:

Նախարարն էլ վրացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու 2023 թվականին կայանալիք Հայկական կինոյի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ բարձր գնահատելով վրաց կինոգործիչների արվեստի մնայուն արժեքը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: