ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Կոտայքի մարզ

Հունիսի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել՝ այս անգամ Կոտայքի մարզի մի շարք հուշարձանների տեղազննման, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ուսումնասիրման և դրանք արձանագրելու նպատակով։

Աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Պտղնու տաճար, Կարենիսի, Նեղուցի վանքեր, Թեժառույք վանական համալիր:

Մշտադիտարկման արդյունքում մասնագետներն արձանագրել են, որ նշյալ հուշարձանները, թեև նախկին տարիներին մասնակի ուսումնասիրվել, ամրակայավել և վերականգնվել են, սակայն այսօր կրկին ունեն ուսումնասիրելու, եղած նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակելու կարիք՝ դրանք ամրակայելու, մասնակի կամ ամբողջական վերականգնելու նպատակով։

Տեղում մշտադիտարկվել է Կարենիս գյուղի Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանքի վերականգնման ընթացքը, որն իրականացվում է բարերարի միջոցներով՝ լիազոր մարմնի կողմից համաձայնեցված գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա։

Տեղում քննարկվել են Նեղուցի և Թեժառույք վանական համալիրների մոտեցման ճանապարհների խնդիրները։ Մասնավորապես Թեժառույք վանական համալիրի մոտեցման ճանապարհը, որը խոչընդոտ է այցելուների և հատկապես անանցանելի է վերականգնողական աշխատանքներ սկսելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…