ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել՝ այս անգամ Կոտայքի մարզի մի շարք հուշարձանների տեղազննման, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ուսումնասիրման և դրանք արձանագրելու նպատակով։
Աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Պտղնու տաճար, Կարենիսի, Նեղուցի վանքեր, Թեժառույք վանական համալիր:
Մշտադիտարկման արդյունքում մասնագետներն արձանագրել են, որ նշյալ հուշարձանները, թեև նախկին տարիներին մասնակի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը։
Նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսից և իրականացվում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Source Foundation Supporting Children with disabilities» և «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը: Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ SUMMEET…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:
Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կներկայացվեն բացառապես պրեմիերաներ:
Կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Վահրամ Բաբայանի, Էդգար Գյանջումյանի, Կարեն Անանյանի, Իրինա…
Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին:
Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:
Գիրքը տպագրվել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։
Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի…
«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց…