«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
«Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը,- իր դիտարկումն է ներկայացրել Արա Խզմալյանը և հավելել,- այս ՊՈԱԿ-ները չեն գործում միասնական քաղաքականության համատեքստում և շատ հաճախ տեղյակ չեն մեկը մյուսի երկացանկից: Հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կազմակերպվել են լսումներ, դրանց գործունեության դետալային ուսումնասիրություններ: Պետք է արձանագրել, որ արդյունքները գերազանցապես լավ կամ բավարար վիճակում չեն: Ըստ տարազագետի՝ խախտված է տարազային նշանագիտությունը, խաթարված է պրոֆեսիոնալ կոլեկտիվների համագործակցությունը և այլն»:
Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:
Փոխնախարարը վստահեցրել է՝ կառույցների ղեկավար կազմը փոխելու որևէ ցանկություն կամ մտադրություն դեռևս չկա, պարզապես տնօրենները կդառնան ստեղծագործական խմբերի ղեկավարներ:
Անհրաժեշտություն կա մեկ կառավարչի, որն օրնիբուն կզբաղվի կանոնադրական խնդիրը ճշտելով ու համակարգելով, որովհետև կառույցների կանոնադրական նպատակներից շեղումներ են արձանագրվում: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:
Առաջնային խնդիր է հասկանալ, թե յուրաքանչյուր կառույց այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ մշակութային դիմագիծ է մշակում: Միավորումը, ըստ էության, ոլորտի ռազմավարական նշանակության բարձրացմանն է ուղղված:
«Մեր արյան շրջանառությունը կարգավորվում է ժողովրդական երգից ու պարից: Ու մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր, որովհետև դրա թերապևտիկ նշանակությունն անգնահատելի է մեր օրերում՝ վերջին արհավիրքից հետո»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է «Զարկֆեստը»՝ Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:
«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նա արձանագրել է՝ Կառավարությունը և հատկապես ոլորտը կարգավորող գերատեսչությունը չեն կարող դեմ լինել տվյալ կառույցի իրավակազմակերպական կարգավիճակին. դեմ են առկա արդյունքին. «Եթե կա արդյունք, դա պետական մշակութային քաղաքականության մաս է, գործիք: Կառավարությունը չի կարող հրաժարվել արդյունավետ աշխատող կառույցից»:
Ա. Խզմալյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ մշակութային կառույցները վերափոխվել են, կարևոր է ճիշտ և պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումը, յուրաքանչյուր ՊՈԱԿ պահանջում է իր առանձին արդյունքային ցուցանիշը, հանդիսատեսային շուկայի վերլուծության կարիք կա:
Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան