ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթի ստեղծման 35-ամյակին

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝ «Իսպանական պար» (բեմադրությունը՝ Աշխեն Բոյաջյանի):

Հանդիսատեսին կներկայացվեն համույթի՝ լայն ճանաչում գտած կատարումներն ու նոր բեմադրությունները: Համույթը հանդես կգա գերհագեցած և համալրված ծրագրով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն