Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Համադանում, Կամպանյայում, Վենիսում (ԱՄՆ) մասնակցել է 5 միջազգային փառատոների (7 ներկայացում)՝ ստանալով ավելի քան 10 մրցանակ:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի միջազգային համագործակցությանը, արտասահմանյան հյուրախաղերի արդյունքում ձեռք բերած հաջողություններին և առաջիկա ծրագրերին:
Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան Աղասի Մելքոնյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին վերջին ամիսների ընթացքում արձանագրած հաղթանակների և հաջողությունների կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ արդի հայ թատրոնի համար չափազանց կարևոր է սեփական ինքնամեկուսացման հաղթահարումը:
«Ի տարբերություն այլ բնագավառների՝ երաժշտարվեստի, կերպարվեստի, պարարվեստի և կատարողական արվեստի այլ ոլորտների, թատրոնը կարիք ունի ներկայանալու աշխարհին, ընդլայնելու միջազգային հարաբերությունները և այդ հարաբերությունների սահմանները. այս տրամաբանության մեջ Տիկնիկային թատրոնն առաջամարտիկներից և առաջատարներից է: Այս թատրոնը ապացուցել է, որ համարձակ է կառավարման նոր ձևաչափեր որդեգրելու հարցում, որովհետև լինելով մանկական թատրոն՝ չի վարանում փորձարարությունից, տարիքային սահմանափակումները հաղթահարելուց, ինչը չափազանց կարևոր է: Եվ ըստ էության, Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ: Ուրախությամբ պետք է փաստեմ նաև՝ ակնհայտ է, որ գեղարվեստական բովանդակությանը զուգահեռ՝ թատրոնը ձեռք է բերում կառավարման որակապես նոր մոդել, նոր պատկեր: Կառույցի գործունեության արդյունավետությունը գնահատվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներով, և նախորդ տարիներին պետական հատկացումները պայմանավորված էին նաև նրանով, որ երկրի ներսում իրենց առաքելությունն իրականացնելուն զուգահեռ՝ կարողանում են պատշաճ ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ թատրոնը, չբավարարվելով այս ձեռքբերումներով, 2022 թվականին տարբեր ներկայացումներով շրջագայելու է նաև Տոմսկում, Կահիրեում, Կրակովում, Մոսկվայում, Չելյաբինսկում, Բրյուսելում և այլն:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնը չափազանց կարևորում է և՛ մարզային, և՛ միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում ակտիվորեն հանդես են գալիս ՀՀ մարզերում, Արցախում և միջազգային հարթակներում:
«Վերջին ամիսներին թատրոնի փառատոնային գործունեությունը բավականին հագեցած էր՝ մայիս-հունիս ամիսներին մասնակցել ենք 5 միջազգային փառատոների՝ արժանանալով տարբեր մրցանակների: Սակայն այս տարի նոր մոտեցում է ավելացել, ինչը խոսում է մեր թատրոնի միջազգային վարկի մասին: Կազմակերպիչները խնդրել են, որ մեր թատրոնը հանդես գա վարպետության դասերով՝ ԱՄՆ-ում, Իրանում: Փառատոնային հյուրախաղերը սկսել ենք Սանկտ Պետերբուրգի «Ծիածան» միջազգային փառատոնում՝ հանդես գալով «Անպարկեշտ տոնի մեկնաբանությունները» ներկայացմամբ, Թբիլիսիում մասնակցել ենք «Թաոբա» միջազգային մանկապատանեկան փառատոնին՝ ներկայացնելով «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը և «Կոկորդիլոսը» մոնոներկայացումը: Հետո մեկնել ենք երկու ուղղությամբ՝ ԱՄՆ Վենիս քաղաք, որտեղ ներկայացրել ենք «Գելը» և «Քրիստոֆեր» ներկայացումները, այնուհետև Աղասի Մելքոնյանն Իրանի Համադան քաղաքում «Կոկորդիլոս» ներկայացմամբ մասնակցել է փառատոնին և հանդես եկել հայկական համայնքի համար»,- ներկայացնելով հյուրախաղերի փառատոնային բազմազանությունը՝ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը և հավելել, որ արվեստը սահմաններ չունի. այդ հաղորդակցությունը տարբեր մշակույթներով հարստանալու և հարստացնելու միջոց է:
Դերասան Աղասի Մելքոնյանը ներկայացրել է փառատոներին իր մասնակցության մանրամասները, իսկ թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը անդրադարձել է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և գործակցության նոր մակարդակին, ինչն անշուշտ ոգևորիչ է:
Նշենք նաև, որ միջազգային փառատոների ղեկավարների հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում Տիկնիկային թատրոնն արդեն իսկ ունի նախնական պայմանավորվածություններ՝ մասնակցելու 2023-2024 թվականներին անցկացվելիք միջազգային թատերական փառատոներին՝ Բարսելոնայում, Սանկտ Պետերբուրգում, Կահիրեում, Տորոնտոյում, Վենիսում, Ֆլորիդայում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց