ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը:
Այս տարի փառատոնն անցկացվում է մայիսի 7-ից հոկտեմբերի 31-ը։
Փառատոնը բացվել է հուշ-համերգով՝ նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանին և Ռուբեն Սարգսյանին։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ…
Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ Արմավիրից գտնված…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» համատեղ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Մետաղական դետալները գործվածքի վրա. տեխնոլոգիան, ամրակայման և վերականգնման մեթոդները» խորագրով վերապատրաստման դասընթացը։
Ծրագիրն իրականացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը: Դասընթացը վարում…
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:
2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները:
Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային համագործակցությունները և այլն:
Նախարարի տեղակալը հանդիպումների ընթացքում հատկապես կարևորել է թանգարանների միջազգային…
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները:
Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք:
Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու…
«Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացնի «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
«Հաղթանակի հետքերով» ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին:
Վավերագրական ֆիլմը նկարահանված է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների հիշողությունների հիման վրա և ներկայացնում է հայերի անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:
…Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը:
Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ…
Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով:
Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել…
ԱԺ մայիսի 2-ի նիստում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում:
Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչև 20 տոկոսի չափով վերադարձնել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…