ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը:

Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, փառատոնի խորհրդի անդամ…

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև…

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

Հունիսի 15, 2023
Մշակութային լուրեր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը…

Մեկնարկում են Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

Հունիսի 15, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը:

Ղուկաս Չուբարյանի ծննդյան օրը՝ հունիսի 16-ին, ժամը 12:30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ կայցելեն Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ կխոնարհեն…

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը

Հունիսի 14, 2023
Մշակութային լուրեր

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգին: Համերգի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները:

Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել…

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեզ հաղորդակից է դարձնում միջազգային գեղարվեստական գործընթացներին. Արա Խզմալյան

Հունիսի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Փառատոնին ընդառաջ՝ հունիսի 14-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ…

ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան

Հունիսի 14, 2023
Մշակութային լուրեր

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը…

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը

Հունիսի 13, 2023
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:

Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝…

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

Հունիսի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը:

Ծրագրում տեսական դասընթացով հանդես է եկել Ուդմուրտի Հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի ղեկավար Ելենա Մուհամետդինովան:

Ծրագրի շրջանակում բանախոսը հանդես է եկել հաշմանդամության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող…

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի կունենա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը

Հունիսի 12, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարելու և դիտելու թանգարանի մշտական ցուցադրութունը:

Միջոցառման վերաբերյալ հավելյալ…