ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի Մանկական այգում տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակը

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի Մանկական այգում Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման հանդիսավոր արարողությանը:

Մեծանուն արվեստագետի, հայ անվանի քանդակագործի, ՀԽՍՀ ժողովրդական նկարչի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի քանդակի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը արվեստագետի ընտանիքի անդամները և մտավորականներ:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Ղուկաս Չուբարյանի ամենաարժեքավոր ներդրումը նրա մարդկային կերպարն է, և շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկում ունենալու նրա քանդակը: Այստեղից փոքր հեռու Չարենցի կիսանդրին է՝ դպրոցի բակում. շատ խորհրդանշական է՝ Չարենցը, դպրոցը և Չուբարյանի գործը: Սրանք միավորում են միաժամանակ կրթական և մշակութային արժեքները»,- «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման արարողությանն ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ընդգծմամբ՝ Չուբարյան արվեստագետից, նրա ժառանգությունից շատ բան կա սովորելու, և այս վայրը կդառնա նրա անցած դժվարին ուղին հիշելու և վերաիմաստավորելու տեղերից մեկը:

«Մեզ պետք են թռիչքից չվախեցող արվեստագետներ և ստեղծագործողներ, ինչպիսին Չուբարյանն էր, որովհետև դա է ճշմարիտ արվեստի գրավականը,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել,- Չուբարյանի ժառանգությունն ուղերձ է, որը պարտավորություն ունենք փոխանցելու նաև մեր երեխաներին, նրանց համար կրթության մաս դարձնելու և դրանով իսկ շարունակելու և զարգացնելու այն»:

Ղուկաս Չուբարյանի դստեր՝ Անուշ Չուբարյանի խոսքով՝ քանդակը Ղուկաս Չուբարյանը նվիրել է իր՝ 1942 թ. անհայտ կորած եղբոր հիշատակին, որի աճյունը գտնվել է 2007-ին. «Այդ օր ես հայրիկիս առաջին անգամ տեսա հեկեկալիս, բայց քանդակն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը»:

Անուշ Չուբարյանն ընդգծել է, որ իր հայրը կենսուրախ և լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին. «Նրա ամենասիրելի օրը Հայաստանի անկախության օրն էր։ Ասում էր՝ չի հավատում, որ այդ օրը տեսել է: Հայրս կարծում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է, և մեզ նույնպես այդկերպ է դաստիարակել»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է՝ հաճախ չէ, որ առիթ է ստեղծվում Երևանի դիմագիծը ստեղծող, կերտող անձի 100-ամյակի առթիվ մեկ վայրում հավաքվել. «Ազատության հրապարակից մինչև Մատենադարան և ամենուր. քաղաքում շատ են Չուբարյանի աշխատանքները՝ Թումանյանի քանդակը, Չարենցի կիսանդրին, Սպենդիարյանի, Մեսրոպ Մաշտոցի քանդակները և այլն»:

ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահը կարևորում է հայ մեծերի փառաբանումը. «Ես պատիվ եմ ունեցել իմ կյանքի ընթացքում շփվել Չուբարյանների գերդաստանի հետ, որոնք մեծ ներդրում ու ավանդ ունեն մեր երկրի կրթական, գիտական, մշակութային կյանքի զարգացման գործում»:

Նշենք նաև, որ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…