ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված և սեփականաշորհված հողամասերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Հուլիսի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված և սեփականաշորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում):

ՀՀ կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել…

Հայտնի են «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հուլիսի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է. փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմը։

«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Աբաս Ամինիի…

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գործունեությունը՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում

Հուլիսի 17, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) իրականացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»:

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային…

«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

Հուլիսի 17, 2023
Մշակութային լուրեր

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը:

Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային…

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

Հուլիսի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Հատիս լեռան տարածքում պեղումները…

Տեղի կունենան Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Հուլիսի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնին 12 անվանակարգում մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 140 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 1700 մասնակից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին առաջատար մասնագետներ՝ Հայաստանից և Ֆրանսիայից:

Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և…

Մշակութային հաստատությունների ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Հուլիսի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով մշակույթը ևս կարևոր առաջնահերթություն է, որն առաջին հերթին հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման հարթակ…

«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում կցուցադրվեն ֆիլմեր

Հուլիսի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը:

«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է:

Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Ցուցադրության համար ընտրվել են…

Ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

Հուլիսի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ արտաքին գործերի, Առողջապահության, Տարածքային…

Ամեն ինչ գրադարանային կյանքի մասին. լույս է տեսել «Լրատու» հանդեսի առաջին համարը

Հուլիսի 12, 2023
Մշակութային լուրեր

Առաջին անգամ առցանց հրապարակվել է «Լրատու» հայկական գրադարանային ասոցիացիայի գիտատեղեկատվական հանդեսի անդրանիկ համարը:

Հանդեսի նպատակն է անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին, արժևորել գրադարանների և մատենադարանների դերը հասարակական, մշակութային, գիտական, տեղեկատվական կյանքում, վեր հանել գրադարաններին և գրադարանային գործին առնչվող հարցերում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ընդունած որոշումները, ներկայացնել ոլորտում առկա…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: