ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» ստեղծագործական աշխատանքների հանրապետական մրցույթ

Օգոստոսի 28, 2025
Մշակութային լուրեր

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» ստեղծագործական աշխատանքների հանրապետական մրցույթի հայտարարություն

Ստեղծագործական մրցույթի կազմակերպիչներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:

Թեմա՝ «Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145»:

Մրցույթի նպատակներն ու խնդիրները

· Արժևորել վարպետների դերն ու նշանակությունը ստեղծագործական աշխարհում

· Գեղանկարչական աշխատանքների միջոցով գնահատել և պահպանել արվեստագետների ձեռագիրը

· Նպաստել մշակութային արժեքների հանրայնացմանը

· Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտածողությունն ու կարողությունները

· Բացահայտել շնորհալի դեռահասներին

· Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը

Ստեղծագործական մրցույթին ներկայացվող աշխատանքները

Մրցույթին կարող են ներկայացվել կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ։ Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային և կատարվել ցանկացած նյութերով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, մետաղ, կավ, փայտ և այլն:

Մրցույթի մասնակիցները

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների 6-18 տարեկան դեռահասները:

Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում՝

· 6-9 տարեկան

· 10-13 տարեկան

· 14-18 տարեկան

Աշխատանքները ներկայացնելիս անհրաժեշտ է նշել՝

· Հեղինակի անուն, ազգանուն

· Ստեղծագործության անվանումը

· Տարիքը (խմբային աշխատանքի դեպքում՝ բոլոր մասնակիցների)

· Կրթամշակութային հաստատության անվանումը

· Դասավանդող մանկավարժի անուն, ազգանուն

· Էլ. հասցեն, հեռախոսահամարը

Ստեղծագործական մրցույթի անցկացման և գնահատման կարգը

1. Աշխատանքի համապատասխանությունը մրցույթի թեմային

2. Կատարման գեղարվեստական յուրօրինակություն և էսթետիկ ձևավորում

3. Կոմպոզիցիոն լուծում և գեղարվեստական արտահայտչություն

4. Կատարման կոկիկությունը

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև սեպտեմբերի 30-ը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև հոկտեմբերի 4-ը կամփոփվի մրցույթի արդյունքները և կորոշվեն մրցանակային աշխատանքները: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:

Պարգևներ

Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած և լավագույն ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական մրցանակներով,ինչպես նաև կկազմակերպվի ճանաչողական այց՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Երերույքի տաճար: Մրցանակային աշխատանքները կցուցադրվեն «Գրչի և վրձնի վարպետները» խորագրով մշակութային փառատոնին:

Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով

Շիրակի մարզ, Գյումրի 3126,

Անի թաղամաս, 11փողոց, 5/2 ,ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ

Հեռախոս +374 312 6 64 07

Էլ. հասցե՝ info@entanik.am կամ 403532@entanik.am, s.petrosyan@entanik.am Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում.

Ի գիտություն․ Ներկայացված աշխատանքները վերադարձվում են:

Տնօրենություն 27․08․2025թ.

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: