ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:

Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն