ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները:
Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:
Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետարաններց և Երևանի քաղաքապետարանից:
Շնորհավորելով Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության հաստատումից հետո նպատակ էր դրվել ունենալ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման սանդղակ․ «Կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե բարձր նվաճումների սպորտում ցույց տված արդյունքների, այլ մասսայական սպորտի զարգացման խրախուսմանն ուղղված միջոցառման մասին է»։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս մոտեցումը ուղղված է հատկապես երեխաների շրջանում սպորտով զբաղվելու խթանմանը։ Վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն, հանրակրթական դպրոցներում գործող «Ֆիզկուլտուրա» առարկայի և սպորտի ոլորտի ուսումնական խմբակների թիվ և այլն։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է հատկապես «Ֆիզկուլտուրա» առարկային բավարար ուշադրության ցուցաբերումը: Նրա խոսքով՝ եթե երեխան դպրոցում չի արժևորում ֆիզիկական ակտիվությունը, ապա փոքր է հավանականությունը, որ նա հետագայում կզբաղվի սպորտով և կհաճախի մարզադպրոց։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սանդղակի շուրջ համակարգված աշխատանքը կարող է էապես փոխել իրավիճակը՝ սպորտը դարձնելով ավելի մասսայական և հասանելի։
Անդրադառնալով ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մարզադպրոց հաճախելիությամբ առաջատար է Շիրակի մարզը՝ ավելի քան 21%, հաջորդում են Սյունիքի՝ 13.7% և Լոռու մարզերը՝ 12%։ Այս համատեքստում նախարարը նշել է՝ կարևոր են, իհարկե, մարզական ենթակառուցվածքների առկայությունը և տեղեկացրել՝ Կառավարությունը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման համանմանությամբ նախատեսվում է նաև մարզադպրոցների վերակառուցման համալիր ծրագիր։ Գլխավոր նպատակը մարզերում և Երևանում բոլոր երեխաների համար մարզադպրոց հաճախելու և որևէ մարզաձևով զբաղվելու հնարավորության ստեղծումն է։
Հանրակրթական դպրոցներում սպորտային խմբակների առումով լավագույն ցուցանիշը Կոտայքի մարզում է՝ 65.3%, հաջորդում են Վայոց ձորը՝ 59.6% և Գեղարքունիքը ՝ 39 %:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման ցուցանիշներով առաջատար է Վայոց ձորը՝ 23.9%, հաջորդում են Կոտայքը (19,3 %) և Արարատը (18,7 %)։
Սանդղակում տեղերը որոշվել են նշված բոլոր ցուցանիշների համադրման արդյունքում։ Առաջին երեք տեղերը զբաղեցնողները ստանում են համապատասխանաբար 8 մլն, 5 մլն և 3 մլն ՀՀ դրամի մարզագույք: Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացնում են համապատասխան մարզերը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կարևոր է նաև, որ միջոցներն օգտագործվեն արդյունավետ՝ ոչ միայն մարզագույք ձեռք բերելու, այլև որևէ կոնկրետ մարզաձևի մասնագիտացված զարգացումն ապահովելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ բոլոր մարզերում գրանցվել է առաջընթաց նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, ինչը շատ դրական միտում է։
ՀՀ մարզպետների աշխատակազմերի մասնակցությամբ ծավալվել է քննարկում, հարցուպատասխան: Անդրադարձ է եղել մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորմանը, նոր մարզադպրոցների կառուցմանը, ոլորտային այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց