ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Երևանում գործող մի շարք մարզադպրոցներ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզական հաստատությունների ենթակառուցվածքային պայմաններին, առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին։
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում պատրաստվում են ԵԱ-ին
ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին։ Նշվել է, որ մարզադպրոցն ունի ավելի քան 630 սան, որոնցից շուրջ 420-ը մարզվում է Երևանի մասնաճյուղերում։ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև մարզադպրոցի սաներին, այդ թվում՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին։ Ըմբիշները ներկայում նախապատրաստվում են ապրիլի 20-29-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Նախարարը հետաքրքրվել է նրանց նախապատրաստական փուլի ընթացքով, մարզումային պայմաններով և սպասելիքներով, և հաջողություն մաղթել առաջիկա պատասխանատու մրցումներում՝ վստահություն հայտնելով, որ նրանք միջազգային հարթակում արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը հիմնովին վերանորոգվել է 2022 թվականին։ Մարզադպրոցում ներդրվել են ժամանակակից ենթակառուցվածքներ՝ ջեռուցման և հովացման համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, նորագույն լուսավորություն, ինչպես նաև շենքը համալրվել է անհրաժեշտ մարզագույքով՝ վարժասարքերով և ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգերով։ Վերանորոգվել են հանդերձարանները և լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք։
Այց՝ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Հաջորդաբար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Նախարարը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։
Այստեղ մարզվում են տարբեր տարիքային խմբերի երեխաներ, գործում են նաև աղջիկների խմբեր։ 1960-ականներին կառուցված շենքում որոշ բարեկարգումներ իրականացվել էին, սակայն մարզադպրոցում մարզումների լիարժեք կազմակերպման պայմանները բավարար չեն։ Նախարարի ընդգծմամբ՝ այս խնդիրը լուծում կստանա Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո։
Միաժամանակ, գործող մասնաշենքում կշարունակվեն սպորտային մարմնամարզության պարապմունքները, և այդ նպատակով, նոր մարզահամալիրի շահագործումից հետո, հին մասնաշենքում ևս կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կվերանորոգվի
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հաջորդ կանգառը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցն էր, որտեղ ամբողջական վերանորոգում է նախատեսվում․ նա ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին: Նշվել է՝ մարզադպրոցի վերանորոգման նախագիծն ընթացքում է: Անդրադարձ է կատարվել գույքի, մասնավորապես՝ շախմատի տախտակների և համապատասխան սարքավորումների ապահովմանը։ Նախարարն ընդգծել է, որ մարզադպրոցի վերանորոգման ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն շենքային պայմանների բարելավում, այլև նոր գույքով ամբողջական կահավորում։
Քննարկվել են նաև մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման գործընթացի արդյունավետությանն առնչվող հարցեր։
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի սաները նախորդ տարի 16 մեդալ են նվաճել
Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հանդիպել մարզիչների և մարզիկների հետ: Նախարարին ներկայացվել է՝ նախորդ տարվա ընթացքում մարզադպրոցի սաները տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են շուրջ 16 մեդալ, ինչը վկայում է մարզիչների հետևողական աշխատանքի և սաների բարձր պատրաստվածության մասին։ Նշվել է նաև՝ մարզադպրոցի մի շարք մարզիկներ ընդգրկված են Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին և մարզիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակ երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Նա նշել է, որ սպորտում հաջողությունները ոչ միայն անձնական ձեռքբերում են, այլև կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում պետության հեղինակության բարձրացման գործում։ Նախարարը նաև շեշտել է, որ մարզիկների հաջողությունները ոգեշնչում են նոր սերնդին՝ զբաղվելու սպորտով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային խնդիրներին:
Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցն 800 սան ունի
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են մարզադպրոցի տարածքային և ենթակառուցվածքային պայմանները։ Նշվել է, որ շենքը նախկինում եղել է այլ նշանակության և ներկայում հարմարեցվել է մարզադպրոցի կարիքներին՝ հիմնականում սեփական միջոցներով իրականացված վերանորոգման արդյունքում։ Նախարարը շրջել է մարզադահլիճներով, հետևել հավաքական թիմերի մարզումների, եղել է նաև հանդերձարաններում:
Նշվել է, որ շուրջ 800 սան ունեցող մարզադպրոցում առկա են որոշ ենթակառուցվածքային սահմանափակումներ՝ կապված սանհանգույցների, օդափոխության, ջեռուցման և մարզադահլիճների համապատասխանության հետ։
Այց Երևանի ծանրամարտի մարզադպրոց
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այնուհետև եղել է Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը: Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում ընդգծվել է հատկապես հատակի վերանորոգման խնդիրը:
Քննարկվել են Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի արդիականացման հարցերը
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում էր: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են մարզադպրոցի պայմանները և գործունեության առանձնահատկությունները։ Մարզադպրոցի պատասխանատուները նշել են, որ ենթակառուցվածքների բարելավման դեպքում մարզումների արդյունավետությունը կբարձրանա։ Անդրադարձ է կատարվել նաև մարզագույքի արդիականացման անհրաժեշտությանը․ ներկայում օգտագործվող նավակների և թիակների մի մասը ձեռք է բերվել 10-15 տարի առաջ, և դրանց թարմացումը կարևոր է մարզական գործընթացի լիարժեք կազմակերպման համար։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջնահերթ խնդիրների հստակ ձևակերպումն ու ներկայացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել առաջնային կարիքները և փուլային կերպով իրականացնել դրանց լուծումը։ Նա ընդգծել է նաև տարածքի զարգացման ներուժը և պայմանների բարելավման կարևորությունը՝ ավելի մեծ թվով երեխաների ներգրավման և մարզաձևի զարգացման նպատակով։
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում մարզադահլիճ է կառուցվում
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցն ավարտել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ ներկայում կառուցվում է ըմբշամարտի մարզադահլիճը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, կարևորել դրանց պատշաճ իրականացումը և ժամկետների խիստ պահպանումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց