ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրն աշխատանքային, օրը ոգեշնչող, օրը գործնական ․․․

Սեպտեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

   Երբ աշակերտն է որոշում կայացնում, առավել պատասխանատու է ավագը, խորհրդատուն, քանզի խորհրդատուի դերը ուսման քաղաքացիական հասարակական ակտիվության բարձրացման շարժառիթների ձևավորման մեջ առաջնային է

    Սեպտեմբերի 11-ին, Կապանի  N5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց ընդլայնված նիստ.

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

  • Դասարանական ԱԽ-ների ընտրությունների ամփոփում
  • Համադպրոցական ԱԽ կոնֆերանսի օրակարգի հաստատում
  • Առաջարկության թերթիկների լրացման հարցը։

ԱԽ նախագահ Մարթա Հարությունյանը ի գիտության ներկայացրեց դասարանական ընտրությունների արդյունքները, առաջիկայում կայանալիք հաշվետու կոնֆերանսի օրակարգը և առաջադրեց հարցաթերթիկներ, որում պետք է ներկաները լրացնեն նախորդ ուստարում գործունեության բացթողումները (3 կետով), ձեռքբերումները (3 կետով) և առաջարկություն (1 կետով) նոր ուսումնական տարվա համար:

Ուստարվա համադպրոցական ԱԽ նախագահի  թեկնածուներ  ինքնառաջադրվեցին

  • 7-րդ «ա» դաս. - նախագահ Լիա Եփրեմյանը և փոխնախագահ  Մարինե Բեգլարյանը
  • 8-րդ «բ» դաս. - նախագահ Անի Արզումանյանը
  • 9-րդ «ա» դաս.  -  նախագահ Գարիկ Պողոսյանը։

Հարկ է փաստել, որ երեխաներին ոգեշնչում է դպրոցի աշակերտական խորհրդի բովով անցած շրջանավարտների ճանաչումը հասարակական կյանքում, նրանց հասարակական ակտիվությունը ներկայում և ի դեմս այդ ուղու, նրանք կատարում են առաջին քայլերը եռանդով ու պատասխանատվությամբ լցված:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: