Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:
Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա:
Օրինագծի ընդունման, ինչպես նաև հետևողական և շարունակական աշխատանքների արդյունքում կմեծանա նախակրթարաններում երեխաների ընդգրկվածության թիվը: Նախարարի համոզմամբ` մինչև 2024 թվականը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ նախագիծը շրջանառվել է և դրվել հանրային քննարկման:
Առաջարկվող նախագծով թիրախային է դիտվում 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիությունը և 5 տարեկանների առավել ընդգրկվածությունը:
Նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ ու գյուղաբնակ բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալական ու տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:
Նախադպրոցական հաստատություներում երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ խթանվում է նաև ծնողների զբաղվածության ապահովումը: Այս տարի մարզերում բավական մեծ թվով նախակրթարաններ են բացվել, և այդ քաղաքականությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, լինելու է շարունակական: Նախադպրոցական հաստատություններում երկարօրյա խնամքի հարցը կարևոր է աշխատող ծնողների համար: Օրինագիծը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հիմքեր է նախատեսում երկարօրյա ռեժիմով աշխատող նախակրթարաններ ունենալու համար:
Նախագծի ընդունումից հետո ակնկալվում են նաև այլ դրական արդյունքներ. նախատեսվում է նախադպրոցական ծառայությունների շարունակականություն և ընդլայնում, մանկավարժական կադրերի վերապատրաստում, նախադպրոցական հաստատությունների գործունեության կանոնակարգման, վերահսկողության իրավական երաշխիքների և օրենսդրական հիմքերի ստեղծում:
Մասնավորապես, հաշվի առնելով, որ նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործում են ՏԻՄ-երի ենթակայությամբ` անհրաժեշտություն կա հստակեցնել գործառույթները` սկսած ֆինանսավորման մեխանիզմներից, մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության ապահովում: Ներկայում, ինչպես իր խոսքում նշել է նախարարը, համակարգում բազմաթիվ բացեր կան` միասնական քաղաքականություն վարելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու առումով:
Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդգծել է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համատեքստում ևս նախադպրոցական ծառայությունների բարելավումը դիտվում է որպես առաջնահերթություն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նախագծի ընդունումը` երեխայի իրավունքների բարելավման համատեքստում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան