Ա տառի ուսուցումը դպրոցներում ավանդական տոնի է վերածվել և տոնական տրամադրությամբ դասի կազմակերպումը համեմվում է յուրահատուկ հմայքով:
Այսօր` հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանում աշակերտներից և բազմավաստակ ուուցչուհի Մելադա Սահակյանից զատ, դասին ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, տնօրենության անդամներ:
Աշնանաբույր Ա տառն օրվա և դասի գլխավոր հերոսն էր, դասվար Մելադա Սահակյանը` նրա «խոնարհ ծառան», որն իր անձնային կարողությունների, ձայնային երգեցիկ ելևէջների մեթոդական հնարների միջոցով դասի ամեն վայրկյանն օգտագործեց Ա տառը հարուստ ու պերճդարձնելու համար ,այդպիսին մատուցելու համար:
Բազում անակնկալներ, գործնական աշխպատանքներ, տառի գրաուսուցման մեթոդական շղթա, գեղարվեստական լուծումներ նաև ելման դրություն և մտապատրանքային սահուն դադար:
Ընդամենը երկու մսավա աշակերտական կոլեկտիվը ցուցաբերեց աշակերտի վարվեցողության նորմաների ամբողջություն, ակտիվություն, սովորելու հախուռն ցանկություն:
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհավորական խոսքում դասը բնորոշեց «խաղաղության դաս», «հայրենասիրության դաս», քանզի բոլոր լուծումներն ընթացան խաղաղամիտ իսկ Ա տառի ուսանումը հայրենասիրության, մարտական ճանապարհի առաջին քայլն է:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…