Հոկտեմբերի 17-ին Գյումրու Խաչքարերի պուրակում ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես՝ գեղանկարչության, կավագործության և փայտարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքն աշնանային գույներով, ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները:
Ցուցահանդեսին սաները պատրաստվել էին երկար. սեպտեմբեր ամսին քաղաքի տեսարժան և պատմամշակութային վայրերում կատարեցին էտյուդներ, այցելեցին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: Մշակութային օջախներում դեռահասներն ուսումնասիրեցին հայտնի գյումրեցիների արվեստը, ծանոթացան Գյումրվա առօրյային, մշակույթին ու պատմությանը:
Ցուցադրությանը ներկա էին կենտրոնի մանկավարժները, սաները, արվեստագետներ: Ներկաները և անցորդները մեծ հետաքրքրությամբ դիտեցին փայտե, կավե և գեղանկարչական աշխատանքները և տեղում սաների կողմից աշնանային տեսարանների պատկերման գործընթացը: Դեռահասներն անցորդներին և իրենց աշխատանքներով հետաքրքրված անձանց ներգրավեցին նաև կազմակերպված նկարչական ֆլեշմոբին: Մասնակիցները տպավորված էին ու ոգևորված: Ներկաներն իրենց հիացմունքն արտահայտեցին ստեղծագործող սաների աշխատանքների վերաբերյալ:
Ա.Մուրադյան
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց