Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:
Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի կողմից:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ՄԿՈՒ ոլորտում «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և հանդիսանում է ՄԿՈՒ բարեփոխումների գործում մեր կարևորագույն գործընկերը:
Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն ՄԿՈՒ 10 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 5 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ ծրագրերով: «Երկարաժամկետ ծրագրերի կտրվածքով մասնագետների թիվը շուրջ երեք անգամ ավելացել է, որը կարևոր ցուցանիշ է, հետևաբար ծրագիրը պետք է հնարավորինս ընդլայնել: Եթե ցանկանում ենք ֆորմալ կրթությունը ճիշտ իրականացնել, մասնավոր և պետական հատվածների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությունն ապահովել, ապա պետք է հնարավորինս խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ միայն ՄԿՈՒ ոլորտում, այլ նաև բարձրագույն կրթության համակարգում: Վստահ եմ, որ գերմանական կողմի մեր գործըկներներն ունեն համապատասխան փորձ, որպեզի այն տարածենք նաև վերոնշյալ ոլորտում»,-նշել է Ա. Անափիոսյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ GIZ-ը շարունակելու է բարեփոխումները Հայաստանի ՄԿՈՒ համակարգում՝ «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության շրջանակում, որը ներառում է նոր դուալ կարճաժամկետ ծրագրերի մշակում, ՄԿՈՒ համակարգի թվայնացում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակում:
«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը»,-իր հերթին նշել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան, Ն.Գ. Միխայել Բանզհաֆը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:
Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում:
Նշենք, որ դուալ կրթական ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ փորձարկվում է 4 քոլեջում. Երևանի պետական հումանիտար, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:
Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում նոր, օրինակ, «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության գծով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց