Հայաստանի ազգային գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա շրջանակում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ: Գրադարանի դահլիճում կայացել է օրվա խորհրդին նվիրված հանդիպում-միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընթերցողներ, աշխատակիցներ: Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով ընթերցանության համաշխարհային միտումները և գիրք նվիրելու խորհուրդը։ Նա գրքեր է նվիրել…
Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում շարունակվում են «Թումանյանական օրերը»: 2-րդ «բ» դասարանի դասվար Մելադա Սահակյանի նախաձեռնությամբ սաները շրջան կազմել և Թումանյանական լեզվով զրույց էին բացել.
-Երկու դարի արանքում, - սկսեց Դավիթը,
-Երկու քարի արանքում,- շարունակեց Սևակը,
-Հոգնել եմ նոր ընկերի.
Ու հին ցարի արանքում,- ամփոփեց Սառան :
Ահա այսպես մեր…
2021 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում Հովհաննես Թումանյանի շունչն էր ամենուր…
Անմահ, հավերժական Թումանյան…
Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի ապրում է նրան ծնող ժողովուրդը:
Դաս-ցերեկույթը, որը կազմակերպել էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Խաչատրյանն ու ԴԱԿ Ծովինար Կարապետյանը,…
Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում շարունակվում են «Կոնֆլիկտների կառավարում» դասընթացները:
Այսօր՝ փետրվարի 20-ին, ունկնդիրը 6-րդ «ա» դասարանի ծնողական լսարանն էր:
Սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանի և հայոց լեզվի ուսուցչուհի, դասղեկ Ծովինար Ղազարյանի համագործակցությամբ ծնողներին մատուցվեցին խաղաղության մշակույթի դրույթներ՝ նպատակ ունենալով տեսնել ծնող-երեխա, դպրոց-ընտանիք, ընտանիք- հասարակություն, ներքին և արտաքին կոնֆլիկտների աղբյուրները,…
Թումանյանական շաբաթի շրջանակում, փետրվարի 19-ին, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ «գ» դասարանի սաները դասվար Արմինե Մարտիրոսյանի և գրադարանավար Գայանե Հարությունյանի հետ այցելեցին Կապանի Էլեկտրոնային գրադարան և ներկա գտնվեցի գրադարանում կազմակերպված Թումանյանական միջոցառմանը:
Դասվար Արմինե Մարտիրոսյանը որոշեց երեխաների պատրաստած հեքիաթ-ներկայացումները ցուցադրել գրադարանում, քանի որ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են…
Երևանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում:
Կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդրումը…
Փետրվարի 16-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 76-րդ առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր: Առաջնության միջին վարկանիշը 2577 է. ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ այն 14-րդ կարգի մրցաշար է: Կանանց մրցաշարում հանդես է գալիս 10 շախմատիստուհի: Երկու…
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (https://www.eventsbangladeshinparis.fr/)։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում:
Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի,…
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Տոնի շրջանակում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է մայրենիին առնչվող խնդիրներին, առաջարկվող լուծումներին, հայերենի ներկա վիճակին, կոմիտեի գործունեությանը և այլն:
…Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց