ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ:
Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ:
Դիմելով գիտական խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵՊՀ կանոնադրությունում փոփոխություն կատարելու նպատակը Մայր բուհում կառավարման հնարավոր վակուումը բացառելն է: Ներկայացնելով խնդրի նախապատմությունը` Վ. Դումանյանը նշել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի հրաժարականից հետո՝ ՀՀ վարչապետի որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը` առանց նախագահի, քանի որ նախագահի ընտրությունը, համաձայն կանոնադրության, պետք է կատարեր խորհուրդը:
Սակայն 2021 թվականի հունվարի 29-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում նախագահ չի ընտրվել: Առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը բավարար թվով «կողմ» ձայներ չի ստացել: Դրանից հետո խորհրդի անդամները նախաձեռնել են աշխատակարգի փոփոխություն, որի նպատակն էր` խորհրդի քարտուղարին օժտել նախագահի ընտրությունը կազմակերպելու կառավարչական լիազորությամբ:
«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ դրա անհրաժեշտությունն անգամ չկար, որովհետև խորհուրդը կարող էր հաջորդ անգամ ևս նիստ գումարել` նույն ընթացակարգով, ինչ առաջին անգամ և ընտրել նախագահ: Ինչևէ, աշխատակարգում կատարված փոփոխության տեքստը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, խորհրդի անդամների քվեարկությունից հետո խմբագրվել և փոփոխվել էր: ԵՊՀ կայքում հրապարակվել էր փաստաթուղթ, որը չէր քննարկվել ու չէր քվեարկվել: Այսքանն էլ դեռ բավական չէ, հաջորդաբար հրավիրվել էր խորհրդի նիստ, որի օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարց ընդհանրապես ներառված չէր, որն այդ պահին ամենագլխավորն էր բուհի հետագա բնականոն աշխատանքի համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ աշխատանքային ոչ բարենպաստ մթնոլորտը, ի վերջո, հանգեցրել է մի վիճակի, երբ հրաժարական են ներկայացրել խորհրդի 32 անդամից 16-ը՝ հիմնականում հիմնադրի և լիազոր մարմնի կողմից ներկայացվածները: Ըստ էության, ԵՊՀ խորհուրդն այժմ լուծարված է:
Այդ ընթացքում հրաժարական է ներկայացրել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` խնդրելով սույն թվականի մայիսի 17-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Վահրամ Դումանյանի խոսքով, որպեսզի ԵՊՀ-ում կառավարման վակուում չստեղծվի, Մայր բուհը գոնե պետք է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունենա, իսկ դրա համար պետք է ձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, որն իրավասու է ընտրել ռեկտորի պաշտոնակատար: Հենց այդ խնդիրը նկատի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը հրատապ կարգով նախաձեռնել է կանոնադրական փոփոխությունները և սահմանել խորհրդի կազմի ձևավորման նոր սկզբունք, ըստ որի՝ հիմնադիրը պետք է ունենա առավելագույն ներկայացվածություն` 55 տոկոս: Խորհրդում ընդգրկված մյուս երեք կողմերից լիազոր մարմինն ու դասախոսական կազմը ներկայացված են 10-ական, իսկ ուսանողությունը` 25 տոկոսով: Նախկինում բոլոր կողմերը ներկայացված էին 25-ական տոկոս համամասնությամբ, որը, ինչպես ցույց տվեց փորձը, ճգնաժամային փուլում խոցելի էր:
Պատասխանելով գիտական խորհրդի անդամների` համամասնությունները փոխելու վերաբերյալ հարցին, Վ. Դումանյանը նշել է. «Իմ կարծիքով` հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, որոնք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց որոշումներով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»:
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կատարված փոփոխությունը գործող որևէ իրավակարգավորման չի հակասում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ պետական բուհի հիմնադիրը, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահի իշխանությունը, պետք է ուժեղ լինի և իր կողմից հիմնադրված բուհում ունենա որոշում կայացնելու հնարավորություն` չմիջամտելով մասնագիտական հարցերին, չխոչընդոտելով ակադեմիական ազատությանը և բուհական ինքնավարությանը:
ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխության առնչությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը տարածել է հայտարարություն` դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկելով հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանի քննարկմանը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարձր դատարանի որոշումները, իհարկե, չեն կարող քննարկվել, սակայն մինչ այդ ձեռնարկվել է քայլ` այս պահին առաջացած հրատապ խնդրի լուծման նպատակով` բացառելու ԵՊՀ-ի կառավարման փակուղին:
«Ես համոզված եմ, որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ` նպաստել ԵՊՀ զարգացմանը: Միգուցե տարբեր են մեր պատկերացրած ճանապարհները, սակայն նպատակը, վստահ եմ, ընդհանուր է»,- նշել է Դումանյանը:
Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը փաստել է, որ հրաժարական ներկայացնելն իր անձնական որոշումն է եղել, չի պատրաստվում դիմումը հետ վերցնել, սակայն պատրաստ է մինչև հոգաբարձուների խորհրդի ձևավորումը կատարել պաշտոնակատարի պարտականությունները:
Գիտխորհրդի անդամները նախարարի պաշտոնակատարին ուղղել են խորհրդի ձևավորման նոր կարգին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել առաջարկություններ և մտահոգություններ` ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց