ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Մայիսի 10, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։

Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նախարարի տեղակալը ողջունել է գրողներին, հրատարակիչներին և հայաստանյան հանձնաժողովի անդամներին, «Ստեղծարար Եվրոպա» գրասենյակին ու ներկաներին՝ ընդգծելով Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությունը. «Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը բազմատարր է և ընդգրկում է տարբեր ոլորտներ։ Շատ եմ կարևորում գլխադասային գրասենյակի հետ մեր երկխոսությունը նաև մեդիա բաղադրիչն ավելացնելու առումով։ Մեր թեկնածուներին էլ մաղթում եմ հաջողություն և հաղթանակ»։

ԵՄ պատվիրակության դեսպան Ա. Վիկտորինն իր հերթին շնորհավորել է թեկնածուներին, հաջողություն մաղթել և սիրով նշել, որ ինչ-որ ժամանակ ինքն էլ է ուսումնասիրել գրականություն. «Գրականությունը շատ կարևոր է բոլորիս կյանքում։ Այն մեզ ոգեշնչում է և լցնում հույսով, գրականությունն այն է, ինչ պետք է այժմ Հայաստանին։ Այս ծրագիրը կամրջում է տարբեր երկրների մշակույթները և դրանք տեսանելի է դարձնում եվրոպական երկրներում»։

Դեսպանը կարևորել է Հայաստանում ոչ միայն գրական, մշակութային, այլև ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների համագործակցությունը, ինչը տնտեսապես զարգանալու գրավականն է։

Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին»։

Հանդիպման 2-րդ՝ ոչ պաշտոնական հատվածում գրողները և հրատարակիչները պատմել են ստեղծագործությունների, արված աշխատանքների մասին և յուրաքանչյուր գրքից կարդացել հատվածներ։

Վերհիշելով գրականություն մուտքի առաջին տպավորություններն ու զգացողությունները՝ գրողներն անկեղծացել են ընթերցողների առջև: «Հիշում եմ «Գրեթերթ»-ի սենյակը, որն ասոցացվում էր գրականության հետ: Գրականությունը մեզ համար երազ էր, ինչ-որ առումով՝ նաև հեքիաթ: Եվ այն ահռելի հավատը, որ ունեմ գրականության հանդեպ, այս տարիների ընթացքում անբեկանելի է»,- ասել է Արամ Պաչյանը: Ստեղծագործության մասին խոսելիս հեղինակը նշել է, որ «PF»-ը հանրահաճո գիրք չէ. այն ծնվել է ներքին ազատությունից և անցած երկար ճանապարհի արդյունք է:

Անուշ Սարգսյանի «Անոն» պատմվածաշարն էլ ներկայացնելիս խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այն որակել է որպես մեր ժամանակների կնոջ կերպարը բնութագրող ամբողջականություն:

Գրողներն ու հրատարակիչները միմյանց հաջողություն են մաղթել՝ փաստելով, որ ցանկացածի հաղթանակը Հայաստանի, ասել է թե՝ բոլորի հաղթանակն է:

Նշենք, որ մասնակից յուրաքանչյուր երկրից հաղթելու է մեկ ներկայացուցիչ. անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…