ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ավարտվեց Մ23 տարեկան Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Մայիսի 24, 2021
Սպորտային լուրեր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատ ոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 9 ըմբիշով:

Ազատ ոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1…

Կայացել է «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը

Մայիսի 24, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական…

Հայ պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) զբաղեցրել են 4-րդ մրցանակային տեղը

Մայիսի 24, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Մայիսի 24, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին:

Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական…

«Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրի մասնակցության հրավեր

Մայիսի 24, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրին, որի նպատակն է ընդլայնել կազմակերպության քարտուղարության աշխարհագրական ներկայացուցչությունը, ինչպես նաև համալրել անձնակազմը երիտասարդ մասնագետներով:

Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում…

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը

Մայիսի 24, 2021
Մշակութային լուրեր

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ…

Դուք հավերժ կապրեք մեր սրտերում

Մայիսի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 21-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան դաժան պատերազմում զոհված զինծառայողներ, դպրոցի շրջանավարտներ Գևորգ Բաբայանի, Փայլակ Ղազարյանի, Հայկ Գասպարյանի, Ռաֆֆի Մանուկյանի և համայնքի բնակիչ Վրույր Վարդանյանի անվան ՆԶՊ առարկայի դասասենյակի անվանակոչության արարողությունը և հուշ-ցերեկույթ՝ «Դուք հավերժ կապրեք մեր սրտերում» խորագրով:

Արարողությունը մեկնարկվեց դպրոցի բակում անվանական…

Վերադարձի մասին երգեր են պակասում…

Մայիսի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

-Մենք ավելի ամուր ենք քայլում այս հողի վրա, որովհետև քայլում ենք քո սխրանքի ճանապարհով, Հերոս,- այսպես սկսեց Կապանի N 5հ իմնական դպրոցի 3-րդ <<բ>> դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը հիշատակի դասը, նվիրված` հայ –ադրբեջանական 44 օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Կարեն Գեդեոնի Գրիգորյանի ծննդյան 20 ամյակին:

Միջոցառումը կազմակերպվեց դպրոցի…

Առանց վարկանիշ, բայց ռեկորդային. կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Մայիսի 21, 2021
Սպորտային լուրեր

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման:

Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից առաջատարը Մանուկ Մանուկյանն է, իսկ կանանցից՝ համապատասխանաբար Դիաննա Արզումանյանը և…

ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում քննարկվել են բուհերի ֆինանսավորման խնդիրները

Մայիսի 21, 2021
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ:

Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ ներկայացուցիչներ՝ Եվրոպական…