ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) զբաղեցրել են 4-րդ մրցանակային տեղը

Մայիսի 24, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։

Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, և հայ պատանիները «Ներկառուցված համակարգեր» անվանակարգում գրավել են 4-րդ հորիզոնականը։ Փառատոնին ներկայացված նախագծերը 35-ն էին:

Հիշեցնենք, որ ISEF Regeneron փառատոնին մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած 2 հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի «պատանի գիտնականները»:

ISEF Regeneron փառատոնին 118 ավագ դպրոցի աշակերտներ Աննա Թորոսյանը, Անի Գեղամյանը և Աննա Ղազարյանը ևս հաջողությամբ ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը:

Տեղեկացնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը Միջազգային գիտատեխնիկական փառատոնին անդամակցում է 2019 թվականից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով Հայաստանում անհնար է դարձել փառատոնի իրականացումը: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին:

Մրցանակաբաշխության տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=dfEt4vksSSU&t=994s

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…