Մայիսի 21-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան դաժան պատերազմում զոհված զինծառայողներ, դպրոցի շրջանավարտներ Գևորգ Բաբայանի, Փայլակ Ղազարյանի, Հայկ Գասպարյանի, Ռաֆֆի Մանուկյանի և համայնքի բնակիչ Վրույր Վարդանյանի անվան ՆԶՊ առարկայի դասասենյակի անվանակոչության արարողությունը և հուշ-ցերեկույթ՝ «Դուք հավերժ կապրեք մեր սրտերում» խորագրով:
Արարողությունը մեկնարկվեց դպրոցի բակում անվանական ծառերի՝ տույաների տնկմամբ:
Հուշ-ցերեկույթին ներկա էին Լճաշենի համայնքի աշխատակազմը, դպրոցի կառավարման խորհրդի անդամներ, նահատակված զինծառայողների ծնողներ, հարազատներ, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ,Սևանի զինվորական կոմիսար , փոխգնդապետ Ն. Խաչատրյանը, Սևանի զինկոմի տեղակալ կապիտան Տ. Չիչոյանը, ավագ զինղեկ Ա. Մելիքյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարար ծառայության մայոր Է. Խաչատրյանը, փ/ծ կապիտան Գ. Միրիբյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Կ. Աբրահամյանը:
Դասասենյակի անվանակոչության արարողությանն իր ոգեկոչման խոսք ասաց Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ, քահանա Տեր-Ստեփանոս Իգնաթևոսյանը:
Ներկաներն անթաքույց հուզմունքով ու սրտի կսկիծով մոտեցան «Փառքի սրահում» տեղ գտած խորհրդանշական նռան հատիկների և խոլորձի ծաղկի թփերի վրա մեր սուրբ նահատակների լուսանկարներին, որոնք վկայում են, որ մեր սուրբ նահատակների անունները հավերժ հիշվելու են տարիներ, տասնամյակներ շարունակ...
Դպրոցականները բանաստեղծություններով , հայրենասիրական արձակ խոսքերով առանձնակի սիրով ներկայացրին քաջ տղաների կենսագրությունը, անցած ճանապարհը, դրվագներ դպրոցական, մարզական, ուսանողական և զինվորական կյանքից, տարբեր կազմակերպությունների կողմից ստացած հուշամեդալները, պատվոգրերը, շնորհակալագրերն ու հավաստագրերը:
4-րդ դասարանի աշակերտները զոհված զինվոր եղբայրներին խոստացան իրագործել նրանց կիսատ թողած երազանքներն ու իղձերը:
Աշակերտական խորհրդի անդամները զոհված քաջորդիների մայրերին ու հարազատներին նվիրեցին վարդեր և տղաների դիմանկարները, որոնք նկարել էին դպրոցի սաներ Շուշան Ղազարյանը, Սյուզան Խաչատրյանը և Արա Հարությունյանը:
Պատերազմում զոհված անմահ հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը նշեց.
Արցախյան դաժան պատերազմում մեր շրջանավարտներից 4, համայնքի բնակիչներից 1 թանկ կորուստ ունեցանք: Նրանց բախտ վիճակվեց ապրել կարճ գարուններ՝ իրենց սխրանքով ու անձնազոհությամբ հավերժանալով մեր սրտերում:
Մեր սուրբ պարտքն է փառաբանել և ներկայացնել մերօրյա հերոսների՝ զոհվածների սխրանքը,հարգել նրանց հիշատակը մեր նվիրական աշխատանքով:
Դուք հավերժ կապրեք մեր սրտերում, Ձեր պայծառ անունները հավերժ կմնան մեր հիշողություններում, մեր սիրելի
Գևորգ Սևակի Բաբայան
Փայլակ Դավիթի Ղազարյան
Հայկ Դավիթի Գասպարյան
Ռաֆֆի Մանուկի Մանուկյան
Վրույր Ավետիքի Վարդանյան։
Մեր ժողովուրդը պատմության հոլովույթում անհամար քաջեր ունեցավ:
Մերօրյա սերունդը, տեսավ այդ քաջերին, ապրեց Արցախան պատերազմը, ապրեց դաժան օրեր…Նրանք մեր աչքի առաջ հասունացան, ավարտեցին դպրոցը, զորակոչվեցին բանակ… պաշտպանեցին իրենց երկիրը, ամեն ծառ ու քար…
Սկսվեց պատերազմը, նրանք մարտնչեցին ամենաթեժ կետերում… ու ընկան, ընկան հերոսաբար… ու անմահացան:
Այսօրվա նման եմ հիշում…
Աշակերտական նստարանի մոտ, միջանցքում, բակում... Աշխույժ, բարի, հումորով տղաներ էին, ամեն ինչի մեջ գեղեցիկն էին տեսնում
Գևորգը սիրում էր պարել, լողալ, մարզվել…
Փայլակը երգում էր, ասմունքում…
Հայկը երազում էր դառնալ զինվորական…
Ռաֆֆին քչախոս էր, բարի, աշխատասեր, նուրբ ժպիտ ուներ, սպորտով էր զբաղվում…
Վրույրը սիրում էր ֆուտբոլ խաղալ…
Մեր տղաներն այն քաջերն էին, որ բոլորիս համար դարձան արիության կենդանի կերպարներ , որոնց թափած սուրբ արյամբ կանգուն մնաց մեր սուրբ հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր պապերի օջախները: Նրանք մեզ՝ ապրողներիս կարևոր պատգամ տվեցին՝ ապրել, արարել վերածնված Հայաստան ու Արցախ թողնել մատաղ սերնդին՝ նրանց պատգամելով լինել քաջ ու տոկուն, բարի ու հայրենասեր, սիրել մայր հողը, մայր հայրենիքը, Հայոց մարտունակ բանակը, հայոց անպարտ զինվորը, ոգեշնչվել հայրենասիրությամբ ու ձգտել նոր արարման ու առաջընթացի…
Մեր սիրելի Գևորգը, Փայլակը, Հայկը, Ռաֆֆին, Վրույրը անխառն քաջության օրինակներ դարձան, նրանց մահը իմացյալ էր,նրանք նետվեցին մարտադաշտ՝ վստահ, որ գնում են նահատակության, գնում անմահանալու...
Գնացին ու միացան սուրբ նահատակներին ..., գնացին ու հավերժացան…
Հավերժ փա՜ռք, Ձեզ մեր սիրելի հերոսներ, հավերժ փառք Ձեր վառ հիշատակին
Խոնարհվում եմ Ձեր առյուծածին մայրերի առջև, որոնց զավակները, մեր շրջանավարտները հերոսական արարքով դարձան հայրենասիրության կենդանի օրինակներ գալիք սերունդների համար:
Այսօրվա հուշ- ցերեկույթը՝ նվիրված հերոս տղաներին, նրանց անուններով և դասասենյակ անվանակոչելը, խոսուն վկայությունն է, որ մերօրյա և գալիք սերունդներն ամեն առավոտ դասասենյակ մտնելիս կխոնարհվեն նրանց հիշատակի առջև ու կասեն «Փա՜ռք Ձեզ, փա՜ռք Ձեր վառ հիշատակին… դուք հավերժ կապրեք մեր սրտերում…»:
ՈՒզում եմ խոսքս ավարտել 12-րդ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանի «Իմ զինվոր եղբայր» թեմայով շարադրությունից մի հատվածով.
- Իմ զինվոր եղբայր, իմ քաջ ու արի: Իմ խաղաղ գիշերների պահապան…
Նայում եմ պատուհանից, տեսնում ջինջ երկինք ու պայծառ արև…և այդ արևը դու ես, արևի շողը, լույսն ու հույսը դու ես…
Գիտեմ, հանուն մայր հողի պատրաստ ես զոհաբերել անգամ ամենաթանկը՝ քո կյանքը, պատրաստ ես հերոսաբար մարտնչել, պահել հայրենիքդ, պահել արժանապատվությունդ…
Իմացիր, իմ զինվոր եղբայր, ամենավճռորոշ պահին կողքիդ եմ, պետք լինի կմիանամ Ձեզ և կպաշտպանեմ հայրենիքս: Դա իմ սուրբ պարտականությունն է:
Խունկ ու խոնարհում Ձեզ, մեր առյուծ տղաներ. Դուք հավերժ կապրեք մեր սրտերում…
Այս ամենը նշանն է շարունակվող կյանքի և ի մատնանշումն այն հանունի, որի համար իրենց կյանքը տվեցին Գևորգը, Փայլակը, Հայկը, Ռաֆֆին, Վրույրը… և բոլոր սուրբ նահատակները:
Խունկ ու խոնարհում
Ձեզ, մեր առյուծ տղաներ.
Դուք հավերժ կապրեք մեր սրտերում…
Աիդա Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի
անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան