ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

Մայիսի 21, 2021
Պաշտոնական

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։

Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի…

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

Մայիսի 21, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի…

Հայտնի են դպրոցներում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

Մայիսի 21, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:

Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և…

«Քան» ակադեմիան՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրի հաղթող

Մայիսի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Այբ» կրթական հիմնադրամը ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» (“People In Need”) բարեգործական ՀԿ-ի կողմից ստացել է դրամաշնորհ, որի շնորհիվ «Քան» ակադեմիան ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի աշակերտների և ուսուցիչների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հեռավար և առկա …

Դաս֊էքսկուրսիա

Մայիսի 21, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի աշախարհագրության ուսուցիչ՝ Տ. Հարությունյանը դաս-էքսկուրսիա էր կազմակերպել Բնության թանգարանում (9ա,9բ դասարաններ)։ Դասի նպատակն է ճանաչողական, բնապահպանական և մասնագիտական կողմնորոշվածության։

Բնության թանգարանում ամփոփեցին դասընթացի ընթացքում ուսումնասիրած տեսական նյութը ( ՀՀ բնությունը, լանդշաֆտները)։

Աշակերտները ծանոթացան ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի անհետացած կամ անհետացման եզրին գտնվող…

«Հայաստանը պետք է իր հստակ տեղն ունենա աշխարհի սպորտային քարտեզում». Կ. Գիլոյան

Մայիսի 20, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է իր պաշտոնավարման 5 ամիսը, ներկայացրել իրականացրած և առաջիկա ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:

Բժշկական սպասարկում, հոգեբանական աջակցություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ հավաքական թիմերի…

Հասարակական կազմակերպությունները հրավիրվում են հանրային քննարկման

Մայիսի 20, 2021
Պաշտոնական

2021 թվականի մայիսի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես…

Հաստատվել են ասպիրանտուրայի անվճար տեղերը

Մայիսի 20, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ:
Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:
Ասպիրանտուրայի վերոնշյալ տեղերից Արցախի Հանրապետության և պետական…

Գրական ցերեկույթ՝ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ»

Մայիսի 20, 2021
Մշակութային լուրեր

Մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը՝ նվիրված պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում պարսկական գրականության անդրադարձին:
Ցերեկույթը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային կամուրջ» միության (ղեկավար՝ Արմինա Սարգսյան) պարսից գրականության և մշակույթի սիրահարների ակումբը՝ Հայաստանում…

10 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում

Մայիսի 20, 2021

ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային…