ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

Ապրիլի 20, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը…

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». Սյունիքում և Արցախում կիրականացվի «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագիրը

Ապրիլի 20, 2021
Մշակութային լուրեր

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Սյունիքում և Արցախում անցկացրել է «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Ծրագրում ընդգրկված են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, Շինուհայրի, Ստեփանակերտի, Մարտունու և Հադրութի գործող երգչախմբերի երեխաները:

«Երգով ու սիրով» ծրագրի առաջին փուլում Սյունիքի…

Հայտնի են Հայաստանի սամբոյի առաջնության չեմպիոնները

Ապրիլի 20, 2021
Սպորտային լուրեր

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի մարզական և մարտական սամբոյի առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է եղել մրցմանը և հետևել Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների գոտեմարտերին:

Նախքան եզրափակիչ գոտեմարտերն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներ Գոռ Սարգսյանի, Դավիթ Բաբաջանյանի,…

Հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների մրցույթ

Ապրիլի 20, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ՝ «Հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման (classroom assessment) պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Հետազոտություններն իրականացվելու են Կրթության…

Սուրբ Զատկ

Ապրիլի 20, 2021
Դպրոցական անցուդարձ

Գարնան հրաշքի ամենավառ գույները,հրաշափառ տոնի ավետաբեր զանգերը՝ մարդու մեջ մարդկայինը, հավատքի մեջ լույսը, լույսի մեջ խոհեմությունը պահպանելու պատգամով,մարտի 29֊ին իրենց շուրջն էին հավաքել ողջ դպրոցը։ Ավանդույթ դարձած Սուրբ Զատկին նվիրված ցուցահանդես֊վաճառքից առաջ , դպրոցի նախասրահում, անկացվեց միջոցառում՝ «Ավետումից Սուրբ Հարություն» խորագրով։

Միջոցառմանը ներկա էին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ…

Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է

Ապրիլի 19, 2021
Դպրոցական անցուդարձ

«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի Օհանջանյանի ղեկավարությամբ հետազոտություն են իրականացրել «Տարբերվո՞ւմ են արդյոք էլեկտրոլիզի արդյունքները տարբեր սարքավորումներով…

Հայտնի են ԵՄ գրական մրցանակի հավակնորդները

Ապրիլի 19, 2021
Մշակութային լուրեր

 

Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները:

Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները.

 

  • Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն),
  • Արամ Պաչյան, «P/F» («Էջ»…

«Էրազմուս» ուսանողական ցանցը պատրաստ է աջակցել արտերկրի սովորողներին

Ապրիլի 19, 2021
Միջազգային լուրեր

«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։

Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի…

Կայացել է «Հայաստանի յոթ հրաշալիքները» անիմացիոն հոլովակների շնորհանդեսը

Ապրիլի 19, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնի շրջանակում «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. դրամաշնորհային ծրագրով իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» նախագիծը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին՝ ի նշանավորումն մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված՝ նրա արժեքավոր աշխատությունների:

Նախագծի արդյունքում ստեղծվել են 2D ձևաչափով 7…

Ցուցահանդես՝ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով

Ապրիլի 19, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։ Ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը:

Ըստ ավանդության՝ Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այդ վանական…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: