ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը

Սեպտեմբերի 1, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին:

Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2021
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ…

Քննարկումներ՝ «STARMUS» փառատոնին ընդառաջ

Օգոստոսի 31, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

2022 թ.-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը: Այն կկազմակերպվի «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո և նվիրված կլինի Մարսի…

Բոլոնիայի գործընթաց․ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են առաջիկա աշխատանքները

Օգոստոսի 31, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող համաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին Հայաստանի պատշաճ ներկայացվածության և ակտիվ մասնակցության ապահովման համար…

Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

Օգոստոսի 31, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն…

Վահրամ Դումանյան. «Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է»

Օգոստոսի 31, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային…

Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում. ավարտվել են օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսի 31, 2021
Պաշտոնական

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիմի իրավասու կառույցներին` ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի…

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Օգոստոսի 31, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և…

14 մեդալ՝ ծանրամարտի և բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություններից

Օգոստոսի 31, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի և բռնցքամարտի պատանեկան հավաքականները տպավորիչ արդյունքներ են գրանցել համապատասխանաբար Լեհաստանում և Բոսնիա և Հերցոգովինայում կայացած Եվրոպայի առաջնություններում:

Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 14 ներկայացուցչից 4-ը դարձել է մեդալակիր: 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում անգերազանցելի է եղել 258…

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Դուբայում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը

Օգոստոսի 30, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մասնակցում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում անցկացվող «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնին։

Այն իրականացվում է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» (EUFSC) և «SAMIT Event Group»-ի օժանդակությամբ։ Փառատոնի շրջանակում նաև անցկացվում է «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը, որի 3-րդ…