ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը

Օգոստոսի 30, 2021
Օրվա խորհուրդ

2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած արարողությանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային…

Ստորագրվել է գործընկերային համաձայնագիր ՀՀ հանրակրթական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

Օգոստոսի 30, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար…

Ժաննա Անդրեասյան. «Կա պայմանավորվածություն դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ. դասերը կլինեն ամեն օր»

Օգոստոսի 30, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան…

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Օգոստոսի 30, 2021
Լուրեր կազմակերպություններից

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել է օգոստոսի 24-28-ը Ֆիզմաթ դպրոցում։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և…

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Օգոստոսի 30, 2021
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները…

«Վարչապետի գավաթ»․ սիրողական խճուղային հեծանվավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Օգոստոսի 30, 2021
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես…

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Օգոստոսի 30, 2021

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։

Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է…

Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

Օգոստոսի 30, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից:

Նշենք,…

ՈՒՀՀԳ կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր

Օգոստոսի 30, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց են կատարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Վահրամ Դումանյանը և Անահիտ Ավանեսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակ:

Գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են այս…

Լուսաշող համայնքում բացվել է երիտասարդական կենտրոն

Օգոստոսի 27, 2021

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Ն․ Գ․ Նիկո Սխերմերսը։

Ծրագիրը կյանքի է կոչվել «Լուսաշող…