ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ Զատկ

Ապրիլի 20, 2021
Դպրոցական անցուդարձ

Գարնան հրաշքի ամենավառ գույները,հրաշափառ տոնի ավետաբեր զանգերը՝ մարդու մեջ մարդկայինը, հավատքի մեջ լույսը, լույսի մեջ խոհեմությունը պահպանելու պատգամով,մարտի 29֊ին իրենց շուրջն էին հավաքել ողջ դպրոցը։ Ավանդույթ դարձած Սուրբ Զատկին նվիրված ցուցահանդես֊վաճառքից առաջ , դպրոցի նախասրահում, անկացվեց միջոցառում՝ «Ավետումից Սուրբ Հարություն» խորագրով։

Միջոցառմանը ներկա էին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը, Արարատի մարզի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի պատասխանատու Անահիտ Սարգսյանը, Մասիսի քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակիցներ Ծովինար Գալստյանը և Նարինե Հակոբյանը ։ Հյուրերին դիմավորեցին հայկական դհոլի և դուդուկի ներքո։ Միջոցառումը սկսվեց քահանայի օրհնությամբ և տերունական աղոթքով։

Միջոցառումը իր տեսակով տարբերվող և ուսուցողական էր։ Սովորողները բեմականացմամբ ներկայացրեցին զատկական բարքերն ու սովորույթները։

Երախտիքի և շնորհակալական խոսքեր հայտնեցին դպրոցի տնօրեն՝ Է. Մուրադյանը, և Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը՝ նմանատիպ միջոցառում կազմակերպելու և սովորողների մեջ հոգևոր մշակույթը ձևավորելու համար։

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…