ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ սաների նոր նվաճումները

Դեկտեմբերի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2021 թվականի հունվարի 19-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 49-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով մրցույթին:

Կենտրոնի` հագուստի մոդելավորման, արծաթագործության, կվիլինգի, գեղանկարչության, կավագործության, բատիկայի, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 23 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի:

Ամանորը հեքիաթ է

Դեկտեմբերի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Երեխաներն ամբողջ տարին են սպասում ամանորին, քանզի հեքիաթներ ունեն այդ օրվան հյուսած…

Հրաշքներ միշտ էլ կան… մնում էր հրաշքին սպասող երեխաների նամակները տեղավորել Ձմեռ պապին ուղարկվող արկղիկի մեջ, որտեղ հասնելուն պես, ի կատար ածվեն այդ հրաշքները:

Կապանի N5 hիմնական դպրոցի տաքուկ անկյուններից մեկը երկարօրյայի խմբասենյակն է, որտեղ ՎՎ Կապանի գրասենյակի…

Հայրենիքի Նոր տարին ունի լռության րոպե

Դեկտեմբերի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Այսօր դեկտեմբերի 22-ն է և ամենուր տոնական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանն իր դասարանական միջոցառումը սկսեց դպրոցի Փառքի սրահին հարգանքի տուրքի մատուցմամբ։

Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանի հարցն ուղղված երեխաներին.

- Ինչու՞ եք այսպիսի որոշում կայացրել, չէ՞, որ կարող էիք ամանորն առանձնացնել…

Եվա Մաիլյանը…

Ազատ ոճի ըմբշամարտ. հայտնի են Հայաստանի չեմպիոնները

Դեկտեմբերի 22, 2021
Սպորտային լուրեր

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցակիցների նկատմամբ առավելության են հասել և չեմպիոնի կոչմանն արժանացել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնի ոլորտում իրականացված ծրագրերին

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

Միջազգային թատերական փառատոներ, հյուրախաղեր

«Միջազգային թատերական համագործակցության, տարբեր փառատոներում, հյուրախաղային գործունեության ասպարեզում ակնհայտ ակտիվություն են ցուցաբերել Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի մնջախաղի պետական թատրոնները»,- նշել է Արա…

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի

Դեկտեմբերի 22, 2021
Պաշտոնական

Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգման նպատակով:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գարգառ գյուղի…

Արա Խզմալյան. «Կապիտալ հատկացումները 2019-2020-2021 թթ. աննախադեպ ծավալների են հասել»

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին՝ ներկայացնելով 2021 թվականին մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերն ու աշխատանքները:

Մշակույթի ոլորտի 2022 թվականի հատկացումները

Արա Խզմալյանն իր խոսքը սկսել է երկու կարևոր նորություններով. առաջին՝ 2022 թվականին մշակույթի ոլորտին տրամադրված հատկացումները կազմում են 1 մլրդ 589 մլն…

Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

Դեկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ…

Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Դեկտեմբերի 22, 2021

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն:

Այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակիչներից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված…

Նախարարի տեղակալները հանդիպել են ռուսական ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› կազմակերպությունների ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ‹‹ՌՈՍՏԵԽ›› տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: