ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ սաների նոր նվաճումները

Դեկտեմբերի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2021 թվականի հունվարի 19-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 49-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով մրցույթին:

Կենտրոնի` հագուստի մոդելավորման, արծաթագործության, կվիլինգի, գեղանկարչության, կավագործության, բատիկայի, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 23 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան, դեսպանության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Փոխդեսպան` Սաբինա Նովակովան անձամբ է մրցույթի մասնակից սաներին հաձնել նվերներն ու շնորհակալագրերը: Հյուրերն այնուհետև շրջել են բոլոր խմբասենյակներով, ծանոթացել կրթամշակութային հաստատության ստեղծագործական անցուդարձին: Վերջիններս իրենց հիացմունքն են հայտնել կենտրոնում կրթադաստիարակչական աշխատանքների մեթոդական մոտեցումներին, բազմաբովանդակ ծրագրերի իրականացման ու սաների մտքի թռիչքով արված ստեղծագործական կոմպոզիցիոն աշխատանքների մասին:

«Կրթամշակութային այն մոդելը, որը դրված է «Ընտանիք» կենտրոնում լավագույն օրինակ է նման այլ հաստատություների համար: Այստեղ պետք է մնալ մի քանի օր, որպեսզի լիարժեք վայելես այն մթնոլորտը, որը փոխանցում են խմբավարները սաներին: Տեսանելի ու շոշափելի է այն աշխատանքը, որը տարվում է կենտրոնում շնորհալի սաներին բացահայտելու համար: Շատ ենք կարևորում, երբ սաների բազմակողմանի զարգացվածությանն ուղղված առաքելությունը կրթամշակութային հաստատությունը ճիշտ ու գրագետ հիմքերի վրա է դնում: Սաների աշխատանքները մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր էին: Չեմ կարող ասել թե խմբակներից որն է ավելի տպավորիչ, այստեղ արվեստի ու արհեստի բոլոր ճյուղերը կան, ինը շատ ողջունելի է, այն նպաստում է դրանց պահպանմանն ու տարածմանը: Մենք հիացած ենք այն աշխատանքով, ինչը տարվում է «Ընտանիք» կենտրոնում: Վստահ եմ մենք էլ ավելի շատ սաների հաջողությունների մասին ենք լսելու միջազգային մրցույթների հարթակներից»,-ասել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան` Սաբինա Նովակովան:

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…