ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նշել է 100-ամյակը

Դեկտեմբերի 27, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ:

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա համերգով

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախատեսվող գալա համերգները կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի…

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ՝ ԿԳՄՍ նախարարությունում

Դեկտեմբերի 24, 2021
Պաշտոնական

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից:

Քննարկումներին մասնակցել…

Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 24, 2021
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը,…

Հայ երիտասարդները մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին և արժանացել մրցանակների

Դեկտեմբերի 24, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել…

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են 2021 թվականին կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 24, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ‹‹Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի›› (ՄԿՈՒԶԱԽ) նիստը:

Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ…

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ-ի «Ճանապարհ դեպի լույս» ծրագրի ամփոփիչ միջոցառում

Դեկտեմբերի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց «Ճանապարհ դեպի լույս» խորագրով ծրագիրը։

Ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր Սրբոց Թարգմանչաց տոնին և Ղևոնդ Ալիշանի 201-ամյակին։

ՀՀ Լուռու, Արագածոտնի, Շիրակի մարզերում, ինչպես նաև Ջավախքի կրթամշակութային կենտրոնի դեռահասների համար հայտարարվեց Հայոց այբուբենին նվիրված ստեղծագործական մրցույթ՝ ըստ կիրառական արվեստի ճյուղերի, կազմակերպվեց սեմինար և…

«Ֆրանքենսթայն»-ը հայ ընթերցողին արդեն հասանելի է հայերենով

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթուր Մեսրոպյանի (անգլերենից) թարգմանությամբ 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է Մերի Շելիի «Ֆրանքենսթայն» վեպը։ Այն հայերեն թարգմանվել է առաջին անգամ:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1818 թվականին, իսկ 1831 թվականին վերահրատարակվել է խմբագրված…

Որտեղից է սկսվում հայրենիքը

Դեկտեմբերի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց, հայրենիքը սկվում է եզերքից և եզերքն էլ Սյունիքն է՝ իր գյուղական դպրոցներով:

Տավրուսի միջնակարգ դպրոցում հայրենասիրության դաս-հանդես է և հայրենիքին նվիրված տողերն աշակերտներն այնպիսի ջերմությամբ են արտասանում կարծես ուզում են բառերով գրկել մայր հայրենիքը և բառային գույներով զարդարել նրան՝ որպես աշխարհի ամենաթանկ անկյուն, ամենագեղեցիկ վայր, ուր դարբնվում է ամենախորը…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: