ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2021 թ. հաղթանակները

Դեկտեմբերի 20, 2021
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

2021 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն…

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինարարական աշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ և իրականացվել հնագիտական ուսումնասիրություններ

Դեկտեմբերի 20, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու…

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 20, 2021
Սպորտային լուրեր

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:

«Տարվա 10…

Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

Դեկտեմբերի 20, 2021
Մշակութային լուրեր

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է,…

Նշվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը

Դեկտեմբերի 20, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին:

Հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի անդամներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ մաղթելով բոլորին աննկուն կամք, ստեղծագործական վերելք և անսպառ ներշնչանք։
«Չափազանցված չի…

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար

Դեկտեմբերի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։
Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել է զարգացման ծրագիրը, խորհրդի անդամները հարցեր են ուղղել…

2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Դեկտեմբերի 17, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և…

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն ամփոփել է ընթացիկ տարին

Դեկտեմբերի 17, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքները:

Այս տարի Հայաստանում հաստատվել են 171 թեկնածուական և դոկտորական աստիճաններ: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թվականի համեմատ` շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ` նկատելի նվազել է: Ըստ Կարեն Քեռյանի՝ նվազումը նկատելի է` վերջին 6 տարիների…

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Դեկտեմբերի 17, 2021
Սպորտային լուրեր

Տաշքենդում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել:

+109 կգ քաշային Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ Գոռ Մինասյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 448 կգ արդյունքով (243+205):

22-ամյա Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ…

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր

Դեկտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ),…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: