ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարի տեղակալները հանդիպել են ռուսական ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› կազմակերպությունների ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ‹‹ՌՈՍՏԵԽ›› տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, ‹‹ՌՈՍԱՏՈՄ››-ի կազմում ընդգրկված ‹‹RusAT›› տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» ընկերության՝ զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնևը, ‹‹Սիթիմոբիլ›› կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի «Ալմազ Անթեյ» կոնցեռնի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ:

«Համագործակցության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կոնկրետացնել խնդիրները` ավելի թիրախային և հստակ նպատակներ սահմանելով: Վստահ եմ, որ համագործակցության ամրապնդման պատրաստակամությունն առկա է երկու կողմերում»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որը համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտության հետագա զարգացման հիմքը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ գործում է հայ-ռուսական միջպետական ծրագիր, որի շրջանակում տարեկան շուրջ 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջպետական ծրագրով՝ ՌԴ քաղաքացիները ևս ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, Հայաստանի պետական առաջնահերթություններով պայմանավորված, ՌԴ բուհեր գործուղվող դիմորդների համար կարող է առավելապես բնագիտական և տեխնոլոգիական տեղերի պահանջ ներկայացվել:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլոգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաների արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնարավորություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում: Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլոգիական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարների բացահայտման երկկողմ նախաձեռնությունների օրակարգերի մշակման վերաբերյալ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…