ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ-ի «Ճանապարհ դեպի լույս» ծրագրի ամփոփիչ միջոցառում

Դեկտեմբերի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց «Ճանապարհ դեպի լույս» խորագրով ծրագիրը։

Ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր Սրբոց Թարգմանչաց տոնին և Ղևոնդ Ալիշանի 201-ամյակին։

ՀՀ Լուռու, Արագածոտնի, Շիրակի մարզերում, ինչպես նաև Ջավախքի կրթամշակութային կենտրոնի դեռահասների համար հայտարարվեց Հայոց այբուբենին նվիրված ստեղծագործական մրցույթ՝ ըստ կիրառական արվեստի ճյուղերի, կազմակերպվեց սեմինար և ընթերցումներ «Ալիշանի կյանքը, գրական և գիտական գործունեությունը» խորագրով: Կրթական ծրագիրը նպաստեց դեռահասների գրագիտության բարձրացմանը, քրիստոնեական արժեքների պահպանմանը: Ղևոնդ Ալիշանի թողած գրական ժառանգության ուսումնասիրումը հնարավորություն տվեց դեռահասներին արժևորելու հայազգի մեծերին: Թարգմանչաց տոնի կարևորությունը և գրերի գյուտի անհրաժեշտությունը, որպես ազգային ինքնության պահպանումն ավելի խորը ու բովանդակալից ներկայացվեց սաներին, ինչը դեռահասների մեջ սերմանեց հետաքրքրություն ընթերցանության և Ալիշանի գրական ժառանգության հանդեպ` նպատակն ունենալով սերունդներին կրթել Սրբոց թագմանչաց վարդապետների օրինակով։ Ծրագրի շրջանակում Գրողների միության և Հայագիտական կենտրոնների հետ համագործակցությունն էլ իր հերթին նպաստեց հայոց լեզվի նկատմամբ դեռահասների հետաքրքրությանն ու լեզվամտածողության զարգացմանը:

Մայիսից մեկնարկած ծրագիրն, ամփոփվեց «Ընտանիք» կենտրոնում՝ «Քաղցրանվագ Նահապետ» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառմամբ, և կազմակերպվեց ստեղծագործական մրցույթի և «Ընտանիք» կենտրոնի կիրառական արվեստի խմբակների սաների աշխատանքների ցուցադրություն: Լավագույն աշխատանքների հեղինակներին կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը պատվոգրեր շնորհեց, ինչպես նաև ստեղծագործական մրցույթի հաղթողները, ակտիվ մասնակիցները՝ որպես մրցանակ, այցելեցին Հայոց Այբուբենի հուշարձան՝ Տառերի պուրակ և Սաղմոսավանք, Մատենադարան, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Ծրագիրն ամփոփվեց Գյումրու Սբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` «Ալիշանի աղոթքն առ Աստված» հարմոնիումի նվագակցությամբ արարողակարգով:

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…