ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ֆրանքենսթայն»-ը հայ ընթերցողին արդեն հասանելի է հայերենով

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթուր Մեսրոպյանի (անգլերենից) թարգմանությամբ 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է Մերի Շելիի «Ֆրանքենսթայն» վեպը։ Այն հայերեն թարգմանվել է առաջին անգամ:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1818 թվականին, իսկ 1831 թվականին վերահրատարակվել է խմբագրված տարբերակով: Գիրքը թարգմանվել է գրեթե բոլոր լեզուներով՝ արժանանալով ընթերցողների համակրանքին:

Այս ստեղծագործությունն առանձնանում է որպես գոթական ժանրի առաջին վեպ, որտեղ այդ ժանրն իր ողջ գունապնակով խտանում է արձակում: Բացի դրանից՝ լինելով տիպիկ անգլիական գրականության նմուշ՝ «Ֆրանքենսթայն»-ի սյուժեն ունի նաև դետեկտիվ տարրեր:

Հատկանշական է, որ «Ֆրանքենսթայն»-ը գրվել է Մերի Շելիի համար հոգեբանորեն չափազանց ծանր շրջանում, երբ գրողն անձնական ողբերգություն էր ապրում:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անանուն՝ կին գրողների հանդեպ 200 տարի առաջ հասարակական լայն շրջանակների բացասական վերաբերմունքով պայմանավորված: Այդուհանդերձ, Շելին կարողացել է վերաձևակերպել անձնական ողբերգությունները՝ դրանք մարմնավորելով գիտաֆանտաստիկ վեպի կաղապարի մեջ: Կարևոր է ընդգծել նաև, որ շատ գրականագետներ «Ֆրանքենսթայն»-ը համարում են գիտաֆանտաստիկ ժանրի առաջին վեպը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…