ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, շնորհավորելով համալսարանի 100-ամյակի կապակցությամբ, նշել է հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման մեջ համալսարանի անգնահատելի դերի, ավանդույթների պահպանման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդի կարևորության մասին:
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ևս շնորհավորել է համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրել համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկա անելիքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության ու ձևավորված ավանդույթների առթիվ, կարևորել է ճարտարապետական և շինարարական կրթական ծրագրերը, համալսարանին մաղթել նորանոր հաջողություններ:
Շնորհավորանքներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել են`
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը։
Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արայիկի Ստեփանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը։
Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:
Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն է հայտնել հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների՝ մշտապես համալսարանին աջակցելը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ âœ‰ï¸ «Գրի'ր նամակ՝…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց