ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ներկայացումը հաջողված է, եթե ավարտից հետո հանդիսատեսը սկսի մտածել ու հարց առաջանա՝ ի՞նչ էր սա նշանակում». Կարեն Դուրգարյան

Ապրիլի 13, 2022
Մշակութային լուրեր

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» բեմադրությունը Եղիշե Չարենցի 125-ամյակի հոբելյանական ծրագրի կարևորագույն մասն է կազմում: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այդ կապակցությամբ տեղի է ունեցել ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի…

Քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

Ապրիլի 13, 2022
Միջազգային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ:

Որպես միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչ՝ քննարկմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի…

Ամփոփվեց ընթերցանության շաբաթը

Ապրիլի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

«Գիրքը բացելուն պես նրա մեջ հետաքրքիր բան կգտնես»։
Պաուլո Կոելիո

Այսօր` ապրիլի 11֊ին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VI գ դասարանում ամփոփում էին ընթերցանության շաբաթը ( ուսուցիչ` Ա. Աղայան)։

Օրեր շարունակ երեխաները թե՛ դասի ժամին, թե՛ տանը կարդում էին տարբեր գրքեր, տեղեկություններ հավաքում աշխարհի ամենահին գրքերի ու գրադարանների մասին…

«Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը, քանի կա լյառն Մասիս». Գոհար Չարենց

Ապրիլի 13, 2022
Մշակութային լուրեր

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համատեղ կազմակերպած «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» մրցույթի արդյունքները: Հաղթող հինգ աշակերտներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Մրցույթն անցկացվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Մինչ պարգևատրումը աշակերտների համար թանգարանում կազմակերպվել է…

ԵՊՀ-ում տրվել է աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի մեկնարկը

Ապրիլի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («ԱյՍիՓիՍի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, ICPC-ի կրկնակի…

Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը

Ապրիլի 12, 2022
Պաշտոնական

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նշված կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

Դրամական վճար տրամադրվում…

Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը

Ապրիլի 12, 2022
Սպորտային լուրեր

Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը:

5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:

Չեմպիոններ են հռչակվել…

Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

Ապրիլի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Այն կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կատարումներով հանդես կգա Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կկատարեն Ֆելիքս Մենդելսոնի «Ջութակի…

Դասընթացներ երիտասարդների համար

Ապրիլի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան մայիս ամսին կազմակերպում է հետևյալ երկու դասընթացները՝

  • «Թվային արթնացում»՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար. տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-a-digital-wake-up-for-young-neets
  • «Մարդու իրավունքների ԿԱՆԱՉ հիմնահարցեր». տևողությունը՝ 25.05.2022- 02.06.2022, վայրը՝ Իտալիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-green-human-rights-matters

Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակցության վճար չի…

Վերջին դասը տեղի կունենա հունիսի 3-ին

Ապրիլի 12, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:

Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: