ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը, քանի կա լյառն Մասիս». Գոհար Չարենց

Ապրիլի 13, 2022
Մշակութային լուրեր

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համատեղ կազմակերպած «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» մրցույթի արդյունքները: Հաղթող հինգ աշակերտներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Մրցույթն անցկացվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Մինչ պարգևատրումը աշակերտների համար թանգարանում կազմակերպվել է շրջայց: Նրանք ծանոթացել են բանաստեղծի կենսագրության մանրամասներին, կենցաղին ու առօրյային, իրերի ու առանձին ստեղծագործությունների պատմությանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող աշակերտներին և ընդգծել, որ սա տարվա մեջ նմանատիպ 2-րդ միջոցառումն է Գրքի տոնին նվիրված մրցույթից հետո. «Գրողների կյանքը չենք նշում միայն որպես իրադարձություն, դրանց տալիս ենք հատուկ՝ կրթական նշանակություն, և մրցույթը վերածվում է կրթական գործընթացի: Եվ պատահական չէ, որ այս միջոցառումն անցկացվում է թանգարանում, քանի որ այն ևս կրթամշակութային միջավայր է: Նմանօրինակ միջոցառումները հրաշալի հնարավորություն են նաև տեսնելու, որ մեր դպրոցականներն ընթերցասեր են և կարդում են»:

Փոխնախարարն իրազեկել է, որ տարբեր բովանդակությամբ մրցույթները լինելու են շարունակական, և Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ՝ ևս մեկ մրցույթ է հայտարարվել: Նա հաջողություն է մաղթել աշակերտներին և շնորհակալություն հայտնել դպրոցներին, մանկավարժներին աշակերտներին խրախուսելու, մասնակցության մղելու համար՝ կայացած մրցույթը համարելով համատեղ աշխատանք:

Մրցույթի հաղթողներին շնորհավորել է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Նա ընդգծել է, որ իրենք նաև համագործակցային ծրագրերի իրագործմամբ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում թանգարան-դպրոց կապի ամրապնդմանը:

Ի թիվս խրախուսական նվերների՝ աշակերտներին տրվել են նաև «Չարենցի ծիածանված երազը՝ Երկիր Նաիրին» կրթական ծրագրին մասնակցության տոմսեր:

«Ձեր հաղթանակի շնորհիվ ավագ դասարանների համար նախատեսված ծրագրին կարող է մասնակցել ամբողջ դասարանը»,- աշակերտներին տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը:

Չարենցի օջախում չարենցասեր աշակերտներին ողջունել է նաև գրողի թոռնուհին՝ Գոհար Չարենցը. «Մեծանուն գրողը հայ ժողովրդի զավակն է, ոսկի երակը հնամյա ցեղի: Չարենցը կյանքն ապրել ու տառապել է ժողովրդի ճակատագրով, նա կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը, քանի կա լյառն Մասիս»:

Ըստ Գոհար Չարենցի՝ ամեն մարդ պետք է գտնի իր Չարենցին: Նա աշակերտներին խորհուրդ է տվել շատ կարդալ պոեզիա, քանի որ այն ազնվացնում է մարդուն:

Թեև աշակերտները մասնագիտական տարբեր կողմնորոշում ունեն, բայց նշել են, որ դա չի խանգարում գրականություն սիրելուն և նմանօրինակ մրցույթներով հետաքրքրվելուն:

«Նախորդ մրցույթին էլ եմ մասնակցել ու շատ էի ուզում հաղթել. այս անգամ ստացվեց»,- ոգևորված պատմել է Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Շավինյանը և ասմունքել Չարենցի իր ամենասիրելի բանաստեղծությունից («Լուսամփոփի պես աղջիկ») մի հատված: Ըստ աշակերտների՝ այս միջոցառումներն իրենց կրթական առօրյան ավելի հետաքրքիր են դարձնում:

Նշենք, որ մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…