ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բարեկամության կամուրջ

Ապրիլի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցը այսօր նշում է «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, որը կրում է «Բարեկամության կամուրջ» խորագիրը։

Ամենուր թևածում էր ֆրանսիական շունչն ու ոգին։ Օրը լցված էր ֆրանսիական երգ֊երաժշտությամբ, խոսքով ու պարով։

Խոսվեց ֆրանսիայի դարավոր մշակույթի, ֆրանկոֆոնիայի մասին` ևս մեկ անգամ կարևորելով հայ֊ֆրանսիական բարեկամությունը։

Սուրբ զատիկի տոնը 2-րդ «բ» դասարանում

Ապրիլի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է, Սուրբ Զատիկ,
Ներկել ենք կարմիր հավկիթ:

Այն իր խորհուրդն ունի՝ ծնունդը երկրի:

Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ «Բ» դասարանում նշվեց Սուրբ Զատիկը: Ուսուցչուհին՝ Հերմինե Առաքելյանը, բացատրեց հայկական եկեղեցու տաղավար տոներից՝ Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ…

Գրադարանի բույրն անբաղդատելի կրթություն

Ապրիլի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

4-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյան արտադասարանական – արտադպրոցական աշխատանքների շրջանակում համագործակցեց մարզային գրադարանի հետ և սաներն ուրախ, անկաշկանդ ժամանց անցկացրին գրքերի, գիր ու գրականության հարուստ աշխարհում:

Գրական ցերեկույթը, որպես մշակութային հավաքույթ, դասվեց աշակերտների հոգևոր ու մտավոր զարգացմանը նպաստող դասարանական միջոցառումների կարևորություն ունեցող շարքում:

Կապանի N 5 հիմնական դպրոց

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Ապրիլի 21, 2022
Սպորտային լուրեր

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:

Նախ եզրափակչի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով շատ գրագետ մենամարտ է անցկացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով:

Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել…

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին

Ապրիլի 21, 2022
Մշակութային լուրեր

2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո:

Վերջինս հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ…

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

Ապրիլի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ…

Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը Բուլղարիայում կմասնակցեն Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը

Ապրիլի 21, 2022
Սպորտային լուրեր

Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ օրերս միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում:

73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը նշում է, որ մեծահասակների կազմում առաջին անգամ է…

Շուրջ 200 աշակերտ մասնակցել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» դպրոցական օլիմպիադային. արդյունքները գոհացուցիչ են

Ապրիլի 20, 2022
Մշակութային լուրեր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։

Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները, գործընկերն էր «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։

Մրցույթի նպատակն…

Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը

Ապրիլի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր և նրանց ուսուցիչների հետ քննարկումները վերջին տարիներին ստիպել…

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Ապրիլի 20, 2022
Պաշտոնական


Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:
 

Առաջին փուլ

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: