Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Հայաստանի հավաքականում ընդգրկված երեք մարզիկները՝ Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մասնակցել են Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Հայ մարզիկները տարել են չորս հաղթանակ, պարտվել են միայն լիտվացի…
Ապրիլի 8-ին, Տավրուսի միջնակարգ դպրոցում, կազմակերպվել է փոքրիկ ցերեկույթ` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին` «Մայրը սուրբ է, սուրբ մատուռ է...» խորագրով։
Աշակերտները` անգլերենի ուսուցչուհի Ս.Զաքարյանի գլխավորությամբ երգեցին, արտասանեցին գեղեցիկ բանաստեղծություններ, մեծարեցին իրենց ուսուցչուհիներին ու մայրիկներին։
Իսկ վերջում, տնօրենության կողմից ստացան փոքրիկ նվերներ` գրենական պիտույքներով։
Տավրուսի միջնակարգ դպրոց
Տավրուսի միջնակարգ դպրոցում ուսումնական առարկաների շարքում կարևոր տեղ ունի շախմատ առարկան։
Գոհարը, Վաչեն, Հարությունն ու Վիլենը սովորում են համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում ու շախմատի պարապմունքները նրանց համար վեր է ածվում զարգացման կենտրոնի։ Երեխաները ստանում են համապարփակ գիտելիքներ թեմաների վերաբերյալ և մի կողմից էլ կատարվում է գիտելիքի կոնսոլիդացիա` ըստ դասարանախմբի։
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:
Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ…
Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։
Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նաև 2001 թ.-ից ICPC համալսարանական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են գտնվել ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, մարզիկներ Ռազմիկ Միսակյանը, Մայիս Ներսեսյանը և Արթուր Զաքարյանը:
Գրեփլինգի Հայաստանի հավաքականը մարտի վերջին 3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման հարցաշարը:
Հարցաշարում ընդգրկված է 616 հարց: Այն ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ…
Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․ կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը:
2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ:
Բացման հանդիսավոր…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր:
Ողջունելով գիտաժողովի…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: