ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

Ապրիլի 6, 2022
Մշակութային լուրեր

Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության,…

Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրից առաջ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է երկրորդ հորիզոնականը

Ապրիլի 5, 2022
Սպորտային լուրեր

Սլովենիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն 9 տուրի պարտիաներ են կայացել:

Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն 9-րդ տուրում սև խաղաքարերով մրցել է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Սարիչի հետ և ոչ-ոքի խաղացել։

Գաբրիել Սարգսյանն իր միավորների թիվը հասցրել է 7-ի և մրցաշարային աղյուսակում կիսում է 2-4-րդ…

Հուշագիր՝ ուղղված Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը

Ապրիլի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ շվեդական կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը։…

Հայաստանի մասնակցությամբ իրականացված «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնն ավարտվել է

Ապրիլի 5, 2022
Մշակութային լուրեր

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպված, Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին, ներկայացուցչական տաղավարով։

Փառատոնի կազմակերպիչն էր Շարժայի ժառանգության ինստիտուտը՝ հովանավորությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան…

Մասնագիտության ընտրության պատասխանատվությամբ

Ապրիլի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 4-ին Կապանի Պետական բժշկական քոլեջի ուսխորհրդի անդամներ Սյուզաննա Նավասարդյանը, Սիլվի Մովսիսյանը, Նարե Էխմալյանը մասնագիտական կողմնորոշման նպատակով հյուրընկալվեցին N 5 հիմնական դպրոցում:

Նրանք նախապես պայմանավորվածություն էին ձեռք բերել դպրոցի աշակերտական խորհրդի հետ և ԱԽ նախագահ Նարե Գրիգորյանի ողջույնի խոսքով սկսվեց հանդիպումը:

8 և 9-րդ դասարանների աշակերտները նիստերի դահլիճում ծանոթացան և…

Դաս՝ Ցեղասպանության թանգարանում

Ապրիլի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

2022 թ. ապրիլի 1-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սաները հայոց պատմության հերթական դասն անցկացրին Հայոց մեծ եղեռնին նվիրված Ցեղասպանության թանգարանում։

Պատմության ուսուցչուհի Հ. Գևորգյանը և գրադարանավար Ս. Գալուստյանը հուշահամալիրի կենտրոնում հավերժ բոցկլտացող կրակի շուրջ խոսեցին եղեռնի մասին, պատմեցին ականատեսների վկայություններ։

Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի խորհրդանշական…

«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին

Ապրիլի 5, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության,…

Դասընթացի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ

Ապրիլի 5, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և…

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է». Արա Խզմալյան

Ապրիլի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն…

«Էրեբունին» դարձել է Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Ապրիլի 4, 2022
Սպորտային լուրեր

«Էրեբունի» բասկետբոլային թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Հայաստանի կանոնավոր առաջնության Ա-լիգայի չեմպիոն:

Չեմպիոնության համար երկրորդ խաղում «Էրեբունին» մրցել է «Ուրարտուի» հետ և 109-107 հաշվով հաղթանակ տարել: Մինչ այս թիմերի միջև կայացած խաղերի ընդհանուր հաշիվը 3-0 էր` հօգուտ «Էրեբունիի»։

Ինչպես հայտնի է, կանոնավոր մրցաշրջանի վերջին երկու խաղերը հաշվվում են որպես փլեյ-օֆֆ, իսկ հաղթող…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: