ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Բջջային հավելվածներ անդրոիդի համար». մեկնարկում է 2-րդ փուլի ընդունելությունը

Մայիսի 18, 2022
ՏՀՏ նորություններ

Մեկնարկում է «Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածներ անդրոիդի համար» մեկամյա ծրագրի երկրորդ փուլի ընդունելությունը: Նոր խմբերի դասերը կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերից:

Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-16 տարեկան պատանիներ Տավուշի մարզից, Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից: Ծրագիրը դեռևս դասավանդվում է ռուսերենով, ուստի լեզվի իմացությունը կարևոր է: Ուսուցումն անվճար…

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարից առաջ

Մայիսի 18, 2022
Սպորտային լուրեր

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը:

Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը, «‎Հարավկովկասային երկաթուղի» ՓԲԸ գլխավոր…

Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի

Մայիսի 18, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է,…

«Չարենց․ 2 հասցե»․ մեկնարկել է Գրականության և արվեստի թանգարանի ու Ե․ Չարենցի տուն-թանգարանի հոբելյանական կրթական ծրագիրը

Մայիսի 18, 2022
Մշակութային լուրեր

Ե Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։

Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։ Այն հատկապես դպրոցականներին և ուսանողներին ավելի կմոտեցնի թանգարաններին և առհասարակ հայ գրականությանը, մշակույթին։

Ծրագիրը…

Կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը

Մայիսի 18, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու…

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը՝ Եվրոպայի առաջնությանը

Մայիսի 18, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ՝ Օլիմպավանում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 10 ծանրորդ՝ Ռաֆիկ…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Մայիսի 18, 2022
Մշակութային լուրեր

Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և…

Գարուն

Մայիսի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Գարուն ... Այս զարմանահրաշ եղանակը մեզ ստիպում է երազել, ապրել, սիրել կյանքն ու հավատալ հեքիաթներին։

«Գարնանային պարտեզ» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի II Գ դասարանի աշակերտներն իրենց գարնանային ջերմությամբ պարուրել էին հանդիսատեսին։

Աշակերտների գունեղ հագուստները և ճաշակով կահավորված սրահը ստեղծել էին տոնական տրամադրություն։

 

Ժ. Կյուրեղյան
II…

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

Մայիսի 17, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Մրցույթը նախատեսված էր 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ…

Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար

Մայիսի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: