ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վերջին դաս, ուսուցչի աշխատավարձի բարձրացում` կամավոր ատեստավորմամբ. Ժաննա Անդրեասյանի ասուլիսը

Մայիսի 16, 2022
Հարցազրույցներ, ելույթներ

Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:

Ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Կամավոր…

«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն

Մայիսի 16, 2022
Մշակութային լուրեր

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրութունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։

Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ Ձեռագրերի մասին տեղեկություններ կհաղորդի…

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

Մայիսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում:

Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը…

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը

Մայիսի 16, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը:

Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա»,…

«Բռնցքամարտի հայկական ժառանգությունը». ամփոփվել են մրցույթի արդյունքները

Մայիսի 16, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով:

Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Մայիսի…

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան 9-րդ մրցույթի մրցանակակիրները

Մայիսի 16, 2022
Մշակութային լուրեր

Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ):

Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը…

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

Մայիսի 16, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:

2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքներին

Մայիսի 16, 2022
Մշակութային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:

Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է…

Խթանելով առողջ ապրելակերպը և ազնիվ պայքարում մրցելու կամքը. Տավուշում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը

Մայիսի 16, 2022
Սպորտային լուրեր

Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարել և հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի…

Մեդիագրագիտության դասընթացներ. Գյումրիում անցկացվում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը

Մայիսի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «LOFT Gyumri»-ն իրականացնում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը:

Ծրագիրը բաղկացած է 5 դասընթացից, որոնք անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները՝ հանդիպում-քննարկումների ձևաչափով: Դասընթացներն ուղղված են մեդիագրագիտության, կիբեռգրագիտության և թվային գրագիտության բարձրացմանը Շիրակի մարզի երիտասարդների շրջանում։ Նպատակն է…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: