ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«ՆԱԽԱԳԻԾ». Գործնական աշխատանք` տեխնոլոգիա առարկայից

Մայիսի 26, 2022
Դպրոցական անցուդարձ

«Միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար` սիրել այն։ Եթե դուք դեռևս այդ համոզմանը չեք հասել, սպասեք»։ Սթիվ Ջոբս

Հիմք ընդունելով այս խոսքերը` Եղվարդի N 3 հիմնական դպրոցի IV դասարանցիները մեծ սիրով մասնակցեցին գործնական աշխատանքին տեխնոլոգիա առարկայից (ուսուցիչ` Ն. Ենգոյան), որը կրում էր «ՆԱԽԱԳԻԾ» խորագիրը։

Նրանց հանձնարարվել էր կահավորել հյուրասենյակը`…

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել:

Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86…

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

Մայիսի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների…

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

2022 թվականի ամռանը կկայանա Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը:

Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա նոր գլխավոր մարզչի՝ Հարություն Եսայանի ղեկավարությամբ: Եսայանը մարզել է մի շարք մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցել են միջազգային մրցաշարերի և գրանցել լավ արդյունքներ:

Նրա գլխավորությամբ «Լես Ֆոքսիս»…

ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստում ցուցադրվել է անցյալ տարի Կապանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի տեսանյութը

Մայիսի 25, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին:

Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել է ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդական խորհրդի գործունեության ծրագիրը, որի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել…

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Մայիսի 25, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ…

Միջոցառում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

«Արվեստի մեջ երիտասարդություն նշանակում է հայտնագործության անհագ պահանջ, նորը տեսնելու և պատկերելու կարողություն, նոր և չտրորված ուղիների փնտրում՝ նետվելով դեպի անհայտն ու անծանոթը»:

Մ. Սարյան

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հայտարարվել էր մրցույթ՝ բացահայտելու շնորհալի, տաղանդավոր աշակերտներին արվեստի բոլոր ճյուղերում (նկարչություն, ասմունք, երգ, պար, սպորտ և այլն):

Անցած ամբողջ շաբաթ…

Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:

ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն…

Նկարների և քանդակների մրցույթ սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար

Մայիսի 25, 2022
Մշակութային լուրեր

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել հետևյալ հղմամբ՝ wac-net@hotmail.co.jp:

Հայտերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի…

Լոնդոնում կայացել է Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսը

Մայիսի 24, 2022
Մշակութային լուրեր

Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սուրբ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված բացառիկ համերգ-ցուցահանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել է «Քլինգեն» երգչախմբի ու Մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանավորությամբ։

Հոբելյանական ծրագրին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ դեսպան Վարուժան…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: