ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Բջջային հավելվածներ անդրոիդի համար». մեկնարկում է 2-րդ փուլի ընդունելությունը

Մայիսի 18, 2022
ՏՀՏ նորություններ

Մեկնարկում է «Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածներ անդրոիդի համար» մեկամյա ծրագրի երկրորդ փուլի ընդունելությունը: Նոր խմբերի դասերը կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերից:

Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-16 տարեկան պատանիներ Տավուշի մարզից, Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից: Ծրագիրը դեռևս դասավանդվում է ռուսերենով, ուստի լեզվի իմացությունը կարևոր է: Ուսուցումն անվճար է:

Ծրագիրը տևում է մեկ ակադեմիական տարի և ներառում է 132 ակադեմիական ժամ, որից 122 ժամ դասընթաց՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամ խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամ անհատական նախագծերի ներկայացում:

Դասերն անցկացվում են հանգստյան օրերին UWC Դիլիջանի դպրոցում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում: Սովորողների համար ապահովվում է տրանսպորտ:

Ծրագիրը բաղկացած է 5 մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքները», «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ samsungcampus.uwcdilijan.am կայքից: Հարցերի համար անհրաժեշտ է զանգահարել +374 60 750 800 (ներքին՝ 1104), +374 93 844 979 հեռախոսահամարներին կամ գրել samsungcampus@uwcdilijan.am էլ. փոստին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…