Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:
ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն Տոնականյանը (60 կգ): Երեկոյան մրցահերթում նա իր ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:
Հիշեցնենք՝ երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ և տպավորիչ հաղթանակ տանելով՝ դուրս եկել 1/8: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցել է մրցակցին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ հաղթանակներ էին սպասում ոչ միայն Համբարձում Հակոբյանից, այլև օրվա մեր մյուս ներկայացուցիչներից՝ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանից և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանից. «Երեք մենամարտ ունեինք, և սպասում էի, որ երեքի դեպքում էլ հաղթանակը մերն է լինելու: Կան սխալներ, և որոշ հարցերում տղաները չարդարացրին իրենց: Համբարձում Հակոբյանը բոլորին գերազանցեց իր կամային որակներով, թեև մենամարտի ժամանակ նրա մոտ մի փոքր լարվածություն կար»:
Հիշեցնենք՝ Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում զիջել էր Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը պարտվել էր սլովակ բռնցքամարտիկին:
Մայիսի 24-ին կայացած մենամարտերի արդյունքում հայտնի են դարձել նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովի և Դավիթ Չալոյանի մրցակիցները: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի 1/16 եզրափակչում կմրցի անգլիացի Ջոզեֆ Թայերսի հետ, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի գործող փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլդոյի հետ: Բաչկովն ու Չալոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն մայիսի 26-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան