ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Հունիսի 1, 2022
Սպորտային լուրեր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի:

81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:

Երկամարտում երկու ծանրորդների նախնական հայտը 335 կգ է: 81 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի…

Վեցամսյա դասընթացներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում

Հունիսի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է։

Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի՝
 

  • զորակոչի ենթակա տղաներին,
  • երիտասարդ աղջիկներին, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան, դասընթացն ավարտելուց հետո…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Հունիսի 1, 2022
Պաշտոնական

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը:

Ազգի և մարդկության համար առողջ և խելացի անձ, պատասխանատու և օրինապահ, ազնիվ…

Հրաժեշտ Այբբենարանին

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հերթական սերունդը՝ 1-ին Ա դասարանը, դասվար Արևիկ Դավթյանի նվիրումով աշխատանքի շնորհիվ յուրացրեց հայոց լույս Այբուբենը, դարձավ տառաճանաչ՝ իր առջև բացելով գիտության լուսավոր դռներ:

Փոքրիկները գեղեցիկ ասմունքով, սահուն խոսքով հիացրին ներկաներին, կատարեցին «Հայոց այբուբենը», «Ես սիրում եմ իմ երկիրը» երգերը` ծածանելով հայոց եռագույնը:

1-ին…

Մենք շնորհակալ ենք բոլոր նվիրյալներից

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 30-ին ՎՎ Կապանի հյուրընկալ գրասենյակում տեղի ունեցավ երկարօրյայի խմբակների խմբավարների հաշվետու- հանդիպում:

Տնօրեն Անուշ Մեժլումյանը խորամուխ եղավ աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների, հաջողված արդյունքների, հաջողության հասնելու ուղիների որոնման, համակարգային փոփոխման մեջ:

Ծրագրում ներառված դպրոցները վստահաբար արձանագրեցին դրական ու գովելի արդյունք, հույս հայտնեցին, որ օրենքի նոր փոփոխությունների համաձայն գործընթացի շարունակականությունը կապահովի…

Նպատակը՝ օգնել ծնողներին

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Դրական ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի ամփոփումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում և դրական հուզախառը տրամադրությամբ:

Ուստարվա ընթացքում դպրոցի 9-րդ «ա», 4-րդ «ա» և 4-րդ «գ» ծնողական լսարանը մեծ սիրով մասնակցել է ՎՎ Կապանի գրասենյակի կողմից ծրագրված և նրա կողմից հովանավորվող դասընթացներին:

Դաստիարակության բացասական մոտեցումները մեզանում տեղ չունեն, արդյունավետ չեն և…

Սպորտային շաբաթ

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Ամբողջ շաբաթ Եղվարդի N 3 հիմնական դպրոցում տիրում էր ուրախ ու լարված մթնոլորտ. հայտարարվել էր վոլեյբոլի ներդպրոցական մրցույթ, որին ակտիվորեն մասնակցեցին դպրոցի բարձր դասարանի աշակերտները (ուսուցիչներ` Տ. Հակոբյան, Ա. Պռազյան)։

Լարված պայքարի արդյունքում տղաների թիմում առաջին տեղը գրավեցին IX ա դասարանի աշակերտները, II տեղը` IX բ դասարանի աշակերտները , իսկ…

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը

Մայիսի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը:

2022 թվականին ծրագրում ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև…

Հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար

Մայիսի 31, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար:


Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թ. փետրվարին կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: