ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի ECOSOC-ի երիտասարդական միջազգային համաժողովին

Ապրիլի 26, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատարի գրասենյակի ու Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից հիբրիդային ձևաչափով կազմակերպված «Accelerating the COVID-19 recovery and full implementation of the 2030 Agenda with and for youth» խորագրով համաժողովին:

Առցանց ձևաչափով կլոր-սեղան քննարկման ընթացքում…

Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար ընդունվում են հայտեր

Ապրիլի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ընդունվում են հայտեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մետաքսի ճանապարհ ծրագրի և Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից համատեղ իրականացվող Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար:

Այն կանցկացվի «Մետաքսի ճանապարհներին երիտասարդ հետազոտողների կարողությունների և ներդրման ամրապնդում» խորագրի ներքո: Մրցանակը սահմանված է մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողների համար: Թեկնածուի հետազոտությունը կարող է ընդգրկել մեկ կամ մի…

Նախագիծ. մի շարք փոփոխություններ նախադպրոցական կրթության ոլորտում

Ապրիլի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխությունների փաթեթը պայմանավորված է մի շարք…

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը «Ակունքներ» նախագծի շրջանակում հանդես կգա համերգ-դասախոսությամբ

Ապրիլի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նավագախմբի հետ համերգ-դասախոսությամբ հանդես կգա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ,…

«Ստեղծում ենք օրենսդրական հիմքեր՝ գիտության ոլորտի հետագա բարեփոխումների համար». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 26, 2023
Պաշտոնական

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենսդրական…

Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է

Ապրիլի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով որակավորման տարակարգ է շնորհվել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մի խումբ ուսուցիչների:

Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 9 ուսուցիչներից 6-ին շնորհվել է որակավորման երրորդ աստիճանի, 2-ին՝ երկրորդ աստիճանի, իսկ մեկ ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ:

Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական…

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ապրիլի 26, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30…

Քայլի՛ր, շուրթիդ հայոց լեզուն

Ապրիլի 26, 2023
Դպրոցական անցուդարձ

Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելու չէ «Այբուբենի հրաժեշտ»-ի հետ:

Այդ հրաժեշտն իրականում հանդիպումն է հայոց լեզվի ու հայ մանուկի:

Այդ հրաժեշտն արձանագրումն է առ այն, որ ևս մեկ սերունդ հայոց մարգարտաշար, ոսկեղենիկ այբուբենը տեղավորեց իր հոգու լայն բացված գրպաններում ու հարստացավ ազգային գանձով. այն գանձով, որը հիմքն ու պատվարն է…

Նախագծային աշխատանք՝ «Մեր քաղաքի համերը»

Ապրիլի 26, 2023
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցը մասնակցում է «Ուսուցում հիմնված նախագծային աշխատանքի վրա» ծրագրին, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան և Հայաստանում անգլերենի ուսուցիչների ասոցիացիայի (AELTA) կողմից:

Նախագծի թեման է «Մեր քաղաքի համերը»: Մեր աշակերտները կատարել էին ծավալուն աշխատանք՝ սովորել էին համապատասխան բառեր և արտահայտություններ, հավաքագրել էին անհրաժեշտ նյութեր, կազմակերպել և նկարահանել էին…

Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 25, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության անդամների հետ ծաղիկներ է խոնարհել 108…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: